Հայաստանում հունվարի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 337 նոր դեպք, մահացել է 7 մարդ, ապաքինվել է 419 մարդ։
Մինչև այս պահը հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 162131 է, որոնցից 9190-ը՝ վարակակիր:
Կա 2929 մահացած և 149312 ապաքինված, ընդհանուր առմամբ կատարվել է 608905 թեստավորում:
Մինչև այսօր այլ պատճառներից մահացել է կորոնավիրուսով վարակված 700 մարդ։