ՇԱԽՄԱՏ ԱՌԱՐԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԴՐԱԿԱՆ ՏԵՂԱՇԱՐԺ Է ԳՐԱՆՑԵԼ

ՇԱԽՄԱՏ ԱՌԱՐԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԴՐԱԿԱՆ ՏԵՂԱՇԱՐԺ Է ԳՐԱՆՑԵԼ

2703

Շախմատ առարկայի դասավանդումը ոչ միայն ավելի է մեծացրել փոքրիկների հետաքրքրությունը վերջինիս նկատմաբ, այլ նաեւ օգնում է ավելի հեշտ ընկալել մնացած առարկաները եւս: Մեզ հետ զրույցի ընթացքում այս մասին փաստեցին ուսուցիչները:

«Շախմատը մարզում է փոքրիկների միտքը: Առարկայի ներմուծումը, իհարկե, որոշ ժամանակ հետո դուր պիտի գար փոքրիկներին եւ շատերին ընձեռեր հնարավորություն առարկային մոտենալ ոչ միյան որպես դասապրոցես, այլ նաեւ՝ որպես մասնագիտություն»,- նշեց Գալուստ Թադեւոսյանը, ով արդեն 4 տարի է Աղասի Խանջյանի անվան թիվ 53 դպրոցում դասավանդում է շախմատ:
Նմանատիպ կարծիք հայտնեց նաեւ Աշտարակի Ներսես Աշտարակեցու անվան թիվ 1 հիմնական դպրոցի ուսուցիչ Միքայել Վարդանյանը, փաստելով, որ առարկայի մասին ճիշտ ընկալում ունենալը օգնում է նրանց ավելի լուրջ մոտենալ դասընթացին:

Ուսուցիչների խոսքերով՝ սկզբնական շրջանում եւ ներկայումս առարկայի վերաբերյալ ունեցած արձագանքները շատ տարբեր են: Նույնիսկ շատ ծնողներ երեխաների հետ միասին բողոքում էին շախմատը որպես դասապրոցես դպրոցներում ներգրավելու համար:

«Իրականում կարծիքս սկզբում հակասական էր. ուրախ էի որ երեխաս շախմատ խաղալ կսովորի, կզարգանա: Այնուամենայնիվ լավ որոշում էր, բայց մի կողմից էլ սկզբնակաան շրջանում շատ էի դժվարանում, քանզի ինքս էլ ընդանրապես խաղալ չգիտեմ եւ ոչ մի կերպ չէի կարողանում օգնել փոքրիկիս: Ժամանակ էր պետք, քիչ- քիչ ամեն ինչ ընկավ իր տեղը»,- պատմում է Աշտարակի Պերճ Պռոշյանի անվան թիվ 5 դպրոցի աշակերտուհի Վարդուհի Կարապետյանի մայրը: Ինքն էլ Վարդուհին, ով 9 տարեկան է, պատմեց, որ սկզբում գրեթե բան չէր հասկանում եւ շատ էր դժվարանում: Նա անընդհատ դիմում էր ուսուցչին, օգնություն խնդրում, բայց հիմա շախմատը դարձել է իր ամենասիրելի առարկաներից մեկը:

Ծնողները գիտակցում են այն փաստը, որ առարկան իրենց երեխայի վրա դրական ազդեցություն է ունենում, բայց գրքերի բարդ լինելու հարցտ մտահոգության տեղիք է տալիս: Ըստ նրանց՝ երեխաները չեն ընկալում խդիրները, իսկ շատ ծնողներ էլ չիմանալով տարրական գիտելիքներ՝ չեն կարողանում օգնել նրանց: Այս մասին, մեզ հետ զրույցում իր կարծիքը հայտնեց Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամ Մարիա Գեւորգյանը. «Ես շատ ուրախացա, երբ իմացա դպրոցականներին հնարավորություն է ընձեռված ուսումնասիրել շախմատ առարկան, որը մենք չունեինք այդ տարիքում: Երբեմն հետաքրքրության համար, երբ հարեւանի երեխան գալիս է օգնություն խնդրելու, բացում եմ խնդիրները եւ հասկանում, որ դա որոշ չափով ծանր է փոքրիկների համար: Բայց մի կողմից էլ մտածում եմ՝ եթե դա կազմվել եւ որոշվել է բարձրակարգ մասնագետների կողմից, ուրեմն ճիշտ է»:

Ըստ Գալուստ Թադեւոսյանի՝ խնդիրները կազմված են այնպես, որ փոքրիկների համար հասկանալի լինի եւ չկա այնպիսի մի խնդիր կամ վարժություն, որը վեր լինի նրանց ուժերից: Ամեն ինչ էլ հաշվի է առնվել եւ նոր միայն կազմվել, դրվել ծրագրի մեջ: «Շատ ծնողներ, ովքեր լուրջ են վերաբերում առարկային, փոքրիկի մոտ մի բան պարզ չլինելու դեպքում մոտենում են ինձ եւ խնդրում բացատրել նորից: Ամեն կերպ տվյալ դասը մատուցվում է այնպես, որ ամեն ինչ դյուրին եւ պարզ ընկալելի լինի աշակերտի համար»,- եզրփակեց նա:

Չնայած այս ամենին՝ մասնագետները պնդում են, որ շատ բան հենց կախված է ուսուցչից՝ նայած ինչպես կանցկացնի դասապրոցեսը: Եթե դպրոցներում առարկան դասավանդեն միայն մասնգետները եւ ոչ թե ֆիզկուլտուրայի ուսուցիչները, ամեն ինչ լավ կլինի:

2011-2012 ուստարում կրթության եւ գիտության նախարարության կողմից շախմատ առարկան ներառեց տարրական դասարաններում որպես պարտադիր ուսուցանվող առարկա: Սկզբնական շրջանում դասընթացը անցկացվում էր 2-րդ եւ 3-րդ դասարաններում, իսկ հետագայում այն տեղ գտավ նաեւ 4-րդ դասարանցիների դասացուցակներում:

 

Լուսինե Թադևոսյան

4-րդ կուրս

Կիսվել