«Էրազմուս+ երիտասարդություն» նախագծի ներկայացուցիչները հանդիպում ունեցան Գիվի Միկանաձեի հետ

«Էրազմուս+ երիտասարդություն» նախագծի ներկայացուցիչները հանդիպում ունեցան Գիվի Միկանաձեի հետ

466

Եվրոպական միության ծրագրի շրջանակներում Erasmus + երիտասարդական նախագծի ներկայացուցիչները հանդիպեցին Վրաստանի խորհրդարանի սպորտի և երիտասարդության հարցերի հանձնաժողովի անդամ, երիտասարդության հարցերով պատասխանատու պատգամավոր Գիվի Միկանաձեի հետ։

Հանդիպման ընթացքում Գիվի Միկանաձեն խոսոեց Վրաստանում մարդու իրավունքների վիճակի մասին։ Նա կարևորեց մարդու իրավունքների ոլորտում ոչ ֆորմալ կրթության, երիտասարդական քաղաքականության և այս ուղղությամբ խորհրդարանի դերը։  

Գիվի Միկանաձեն ծրագրի մասնակիցներին  ներկայացրեց երկրում երիտասարդության ուղղությամբ իրականացվող և նախատեսվող բարեփոխումները։ Նախարարը խոսեց Եվրամիությանը Վրաստանի ինտեգրման գործընթացի, Եվրահանձնաժողովի հանձնարարականներով նախատեսված 12 կետից բաղկացած ծրագրի առաջընթացի և այդ նպատակին հասնելու համար Վրաստանի խորհրդարանի գործունեության մասին։

Հանդիպումն անցավ հարցուպատասխանի ձևաչափով, որտեղ խոսվեց Վրաստանի եվրոպական հեռանկարների, երկրի առջեւ ծառացած մարտահրավերների և տարածաշրջանային անվտանգության մասին։

Erasmus+ երիտասարդական ծրագիրը հնարավորություն է տալիս կրթություն ստանալ մարդու իրավունքների ոլորտում։ Հանդիպմանը մասնակցեցին Ֆրանսիայի, Իսպանիայի, Հայաստանի և Վրաստանի ներկայացուցիչներ։

Էլեն Միքայելյան

3-րդ կուրս

Կիսվել