ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս Տաթև Հարությունյանը «Թվապատում 2024» ամենամյա լրագրողական մրցույթում արժանացել է Գործող անձ (Homo Agendi) անվանակարգում մրցանակի «Առավոտում» հրապարակված ««Ուզում եմ, որ մարդիկ մարդ մնան ու սիրով մնան»․ Գոհար Պետրոսյան» նյութի համար։
Մրցանակի է արժանացել նաև նրա հոդվածի հերոսը՝ Գոհար Պետրոսյանը։
«Թվապատում 2024» ամենամյա լրագրողական մրցույթի առանցքում որակյալ և պատասխանատու լրագրության զարգացումն է, մարդակենտրոն պատմությունների ստեղծումն ու տարածումը, նորարար մոտեցումների, ժամանակակից գործիքների կիրառումը, մասնագիտական էթիկայի սկզբունքների պահպանումը և արժևորումը։
«Թվապատում 2024»-ն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ՝ «Հայաստանի մեդիայի զարգացման» ծրագրի և Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Մեդիայի որակի և դիմակայունության նախաձեռնություն» ծրագրի շրջանակում: