«Թվապատում-2024»-ի հաղթողները՝ ԵՊՀ-ում

«Թվապատում-2024»-ի հաղթողները՝ ԵՊՀ-ում

160
  • Ինչպե՞ս ընտրել կարեւոր եւ հետաքրքիր լրագրողական թեմա
  • Ի՞նչ մեթոդներ կիրառել հետաքննական լրագրության մեջ
  • Ինչպե՞ս հաղթահարել տեղեկությունների ձեռքբերման և վերլուծության ընթացքում առաջացած խոչընդոտները

Այս եւ այլ հարցերի շուրջ խոսեցին «Թվապատում» լրագրողական մրցույթի 2024 թվականի հաղթողներ Անյա Սարկիսովան, Նարե Պետրոսյանը, Նարեկ Կիրակոսյանը, Սուսինա Խաչատրյանը, Լիլիթ Գրիգորյանը եւ Հայկ Ղազարյանը, որոնք հյուրընկալվել էին Ժուռնալիստիկայի ֆակուլտետում։ Ի դեպ, Անյա Սարկիսովան եւ Նարե Պետրոսյանը սովորել են Ժուռնալիստիկայի ֆակուլտետում։

Կիսվելով իրենց փորձով՝ լրագրողները խորհուրդ տվեցին չվախենալ բարդ ու խրթին թեմաներից, միշտ կասկածել, նյութերի կենտրոնում պահել մարդկանց, քանի որ մարդուն միշտ մարդն է հետաքրքիր։  

«Թվապատում»-ը լրագրողական մրցույթ է, որի առանցքում պատասխանատու լրագրության զարգացումն է, մարդակենտրոն պատմությունների ստեղծումն ու տարածումը և ժամանակակից գործիքների կիրառումը։ «Թվապատում» մրցույթի շրջանակում նախատեսվում է սահմանել նոր անվանակարգ, որին կարող են կտա մասնակցել նաեւ ուսանողներին։

Մրցույթի կազմակերպիչը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնն է:

Լրագրողների հաղթած նյութերը ստորև՝
Անյա Սարկիսովա և Նարե Պետրոսյան՝ «Դեղերի սև շուկան. ինչու որոշ դեղեր չեն գրանցվում, բայց վաճառվում են», Նարեկ Կիրակոսյան՝ «Ով է Երևանին ծառեր մատակարարել․ գործարքը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ուշադրության կենտրոնում», Սուսինա Խաչատրյան և Լիլիթ Գրիգորյան՝ «Մարզային համայնքների յուրաքանչյուր 4-րդ պաշտոնյան չի ներկայացրել առնվազն 1 հայտարարագիր»,  Հայկ Ղազարյան՝ «Կիլոմետրերով չոքեչոք՝ Ամարասից Քերթ․ Թաթուլ Խաչատրյանի պատմությունը»։

Կիսվել