ՀՈԼԻՎՈՒԴՅԱՆ ԺՊԻՏԻ ԳԱՂՏՆԻՔԸ

ՀՈԼԻՎՈՒԴՅԱՆ ԺՊԻՏԻ ԳԱՂՏՆԻՔԸ

2453

Գեղեցկության գաղտնիքներից մեկը, իհարկե, գեղեցիկ ժպիտն է: Իսկ գեղեցիկ ժպիտի գրավականը ճերմակ և առողջ ատամներն են: Տարիներ շարունակ աստղերին հոլիվուդյան ժպիտ են պարգևել վինիրները, իսկ  այժմ, այն բոլորին հասանելի և կիրառելի մեթոդ է դարձել: Իսկ արդյոք անվտանգ է վինիրի օգտագործումը, կամ երբ է ցանկալի այն տեղադրելը, պարզաբանում է բժիշկ – ստոմատոլոգ Սամվել Արթենյանը:

Խնդրում եմ ներկայացրեք՝ ի՞նչ են իրենցից ներկայացնում վինիրները և,  որ դեպքում են դրանք  կիրառվում:

– Վինիր թարգմանաբար նշանակում է պաշտպանող ծածկույթ, ինչն ատամների կցվածքի, գույնի, ձևի վերականգնման համար նախատեսված կոսմետիկ միջոց է: Վերականգնման այս մեթոդը շարունակում է բարձր պահանջարկ վայելել իր անցավ  լինելու և կարճ ժամկետում առավելագույն էսթետիկ արդյունք ապահովելու հետևանքով: Վինիրները կիրառվում են սովորաբար այն դեպքերում, երբ անհրաժեշտ է շտկել մի շարք ատամնաշարային խնդիրներ, ինչպիսիք են օրինակ` մաշված ատամների էսթետիկ վերականգնումը, անհավասարաչափ ատամների ուղղումը, միմիյանցից հեռու ատամների կցումը, ատամի գույնի վերկանգնումը, որը հնարավոր չէ վերականգնել սպիտակեցման միջոցով և այլն:

Վինիրները  ունե՞ն բացասական ազդեցություն,  ինչը կարող  վնաս հասցնել  ատամներին:

-Այո, վինիրների բացասական ազդեցությունը քիչ չէ: Ատամները դառնում են ավելի զգայուն, պինդ սնունդը կարող է առաջացնել ճաքեր, որը հնարավոր չէ վերականգնել և հատուկ խնամքի բացակայության դեպքում այն կարող է երկար չծառայել:   

  – Կա՞ն վինիրների տեղադրման հակացուցումներ:

–  Հակացուցված է տեղադրել վինիրները այն դեպքում, երբ կա լնդերի ախտահարում․տեղադրել կարելի է  միայն լնդերը լրիվ բուժելուց հետո:

   -Որքա՞ն կարող են ծառայել վինիրները։

-Նախ ասեմ, որ վինիրները ըստ պատրաստման նյութերի, երկու տեսակի են բաժանվում` կերամիկական և կոմպոզիտային: Կերամիկական վինիրները որակապես ավելի բարձր են, ունեն բնական տեսք և ծառայում են ավելի երկար: Եվ, սովորաբար, Ճիշտ խնամքի և զգուշության դեպքում կարող են ծառայել մոտավորապես տասը տարի: Իսկ  խնամքի բացակայության դեպքում այն երկար չի ծառայի:

    –Ո՞ր տարիքից կարելի է վինիր տեղադրել:

 -Վինիրներ կրելու դեպքում կանաց համար նախատեսված տարիքը 16-ն է, իսկ տղամարդկանցը` 18-ը: Թեպետ ցանկացած   միջամտության դիմելու դեպքում անպայման պետք է խորհրդակցել մասնագետի հետ:

Օֆելյա Պողոսյան
3-րդ կուրս

Կիսվել