Նիդերլանդների հավաքականի գլխավոր մարզիչ Ռոլանդ Կումանը կարող է գլխավորել իսպանական «Բարսելոնան» 2020 թ –ին։ Այդ մասին հաղորդում է Իսպանիայի «Mundo Deportivo» պարբերականը:
Նիդերլանդների ֆուտբոլի ֆեդերացիայի տնօրեն Նիկո-Յան Հուգման պատմել է, որ 56 ամյա մասնագետի պայմանագրում կա կետ, որի համաձայն Կումանը կարող է «ԵՎՐՈ-2020»-ի ավարտից հետո լքել զբաղեցրած պաշտոնը, եթե ֆեդերացիան գումարային փոխհատուցում չստանա :
Կատալոնական ակումբը հնարավոր է վճարի այդ փոխհատուցումը 2020-ի ամռանը :
Ռոլանդ Կումանի պայմանագիրը Նիդերլանդների հավաքականի հետ նախատեսված է մինչև 2022 թվականը:
Կումանը 1989-1995 թվականներին կատալոնական ակումբում հանդես է եկել որպես ֆուտբոլիստ, իսկ 1998-ից 2000 թվականներին աշխատել է «կապտանռնագույնների» մարզչական շտաբում:
Աթյան Էրիկ
4-րդ կուրս