Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանը հրապարակել է մարտի 19-22-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվելիք առաջին օլիմպիական վարկանշային մրցաշարի մասնակիցների կազմը։ «Տոկիո 2020»-ի համար կպայքարեն Գևորգ Ղարիբյանը, Արայիկ Գալստյանը, Մաքսիմ Մանուկյանը և Դավիթ Օվասապյանը։ Օլիմպիական ուղեգիր կնվաճեն առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած ըմբիշները։ Այս պահին ըմբշամարտի Հայաստանի հավաքականը ունի երկու ուղեգիր։ Օլիմպիական խաղերին կմասնակցեն Արթուր Ալեքսանյանը, Կարապետ Չալյանը։ Նրանք իրենց ուղեգիրը նվաճել էին Նորսուլթանում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում։
Էրիկ Աթյան
4-րդ կուրս