Ֆուտբոլասեր հասարակությունը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջատար Լոռի ՖԱ-ն տարվա հայտնություն է համարում։ Թիմի ղեկը մրցաշրջանի սկսվելուց առաջ ստանձնեց իսպանացի մարզիչ Դավիթ Կամպանյանը, ով, շատ կարճ ժամանակահատվածում իրականացնելով բազում տրանսֆերներ, կարողացավ այնպես կոմպլեկտավորել թիմը, որ մրցաշրջանի կեսից հետո այն առաջին հորիզոնականում է։
Առանձնացրել ենք մի քանի գործոն, որոնց շնորհիվ Լոռի ՖԱ-ն առաջ անցավ մի շարք ավելի հզոր ակումբներից։
1. Ճիշտ տրանսֆերային քաղաքականություն
Լոռի ՖԱ-ն այն հազվագյուտ ակումբներից է Հայաստանում, որը կարողացավ իր ֆուտբոլիստներից մի քանիսին վաճառել բավականին բարձր գներով եվրոպական հեղինակավոր ակումբներին։ 2019-ի ամռանը Լոռի ՖԱ-ն վաճառեց երկու ֆուտբոլիստների՝ Իսահ Ալիուին և Նանա Անտվիին։ Իսահ Ալիուն 140.000 եվրոյի դիմաց տեղափոխվեց իսպանական Ալմերիա ՖԱ, իսկ Նանա Անտվին վարձակալական հիմունքներով տեղախոխվեց ֆրանսիական Լիլ ՖԱ։ Ընդամենը երկու ֆուտբոլիստի վաճառելով՝ Լոռի ՖԱ-ն հավաքեց շատ կլորիկ գումար, որն օգտագործեց միայն ակումբի բարելավման համար։
Ինչպես նշեցինք, նախ գլխավոր մարզիչ նշանակվեց Դավիթ Կամպանյանը, որն իրականացրեց ավելի քան 10 տրանսֆերներ արտերկրից և Հայաստանից՝ ամրացնելով թիմի կազմը։ Կարևորագույն տրասֆերներից էր թիմի ռմբարկու Ջոնել Դեսիրեի տեղափոխությունը, որը Լոռի ՖԱ-ի համար արժեցավ 54․000 եվրո։
Իսկ ձմեռային տրանսֆերային պատուհանին արդեն թիմը ձեռք բերեց մի շարք տեղացի և արտասահմանցի բարձրակարգ ֆուտբոլիստների։ Այդ ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները միասին վերցված գնահատվում է մոտ 1.300.000 եվրո։
2. Երկրպագուներ
Վանաձորյան թիմի երկրպագուները լավագույնն են Հայաստանում։ Դրա մասին խոսում են բոլորը, ովքեր գոնե մեկ անգամ հետևել են Լոռի ՖԱ-ի խաղերին։ Ու կապ չունի՝ խաղը դրսում է, թե սեփական հարկի տակ․ երկրպագուները բոլոր խաղերին երկրպագում են իրենց թիմին։ Այս առումով նրանք առաջ անցան Գյումրու Շիրակից։
Վերջին տարիներին Գյումրու թիմի խաղերի ժամանակ պասիվություն է նկատվում։ Հայաստանում ֆուտբոլային խաղերի հաճախության ռեկորդը գրանցվեց հենց Լոռիի խաղերից մեկի ժամանակ։ Հայաստանի գավաթի եզրափակիչ խաղում Լոռիին աջակցելու համար Վանաձորից Երևան էին ժամանել ավելի քան 4000 երկրպագուներ։ Դա ռեկորդային թիվ էր գավաթային հանդիպումների համար։
3. Մարզչի ձեռագիր
Լոռի ՖԱ-ն մյուս ակումբներից տարբերվում է նաև իր հատուկ խաղային ձեռագրով։ Շատ է օգտագործում իր դարպասապահին հարձակման ժամանակ, փորձում է բավական երկար ժամանակ տիրել տարածքային առավելությանը։ Հենց սրա շնորհիվ մի քանի խաղերում Լոռի ՖԱ-ն թուլացրեց մրցակցի պաշտպանական գիծը և տարավ շատ կարևոր հաղթանակներ, որոնց շնորհիվ էլ հիմա զբաղեցնում է առաջին հորիզոնականը։
Լոռի ՖԱ-ն կարող է օրինակ լինել բոլոր հայկական ակումբների համար, թե ինչ պետք է անել հաջողության հասնելու համար։
Միքայել Շախուլյան
2-րդ կուրս