ԲԺՇԿԱԿԱՆ ԴԻՄԱԿՆԵՐԸ ՓՈԽԱՐԻՆՎԵԼ ԵՆ «ԱՆՊԱՇՏՊԱՆ» ԴԻՄԱԿՆԵՐՈՎ

ԲԺՇԿԱԿԱՆ ԴԻՄԱԿՆԵՐԸ ՓՈԽԱՐԻՆՎԵԼ ԵՆ «ԱՆՊԱՇՏՊԱՆ» ԴԻՄԱԿՆԵՐՈՎ

1958

Նոր  կորոնավիրուսի  տարածումով  պայմանավորված,  մարդիկ  սկսել  են  օգտագործել  տարատեսակ  պաշտպանիչ  միջոցներ՝  սկսած  ալկոգելերից  մինչև  բժշկական ձեռնոցներ  ու դիմակներ:  Վերջինը  ունի  հստակ  գործառույթ՝  պաշտպանել  մարդկանց  դեմքերը  ներթափանցող  մանրէներից  ու  վիրուսներից:  Ինչպես  արդեն  նշել  է  ՀՀ  Առողջապահության  նախարար  Արսեն  Թորոսյանը.  «Դիմակները  պետք  է փոխել  3-4  ժամը  մեկ:  Չփոխվող  և  ոչ  պատշաճ  նյութերից  պատրաստված  դիմակներն  ավելի  վտանգավոր  են,  քանի  որ   դրանց   վրա  կուտակվում   են  թե՛  վիրուսներ,  թե  միկրոօրգանիզմներ,  թե′  փոշին»: 

 Վերջին  շրջանում  պաշտպանիչ դիմակների առևտրային  շուկայում  կատարված   ուսումնասիրությունները   ցույց  են  տալիս,  որ  այժմ,  հայաստանյան  դեղատներում  բավականին  շատ  են այն  դիմակները,  որոնք  պատրաստված  չեն  հատուկ  բժշկական    նյութերից։  Դրանք  սովորական  բամբազե  կամ   ֆետրից  կտորներ  են,  որոնք  չունեն  պաշտպանիչ  շերտ:   «Հերացի»  պոլիկլինիկայի  թերապևտ  Անահիտ  Խոցանյանը  այս  տեսակի  դիմակների  մասին  մեզ հետ  զրույցում  ասաց.  «Եթե  դիմակը  պատրաստված   եղավ  ֆետրե  կտորից  և  չունեցավ  պաշտպանիչ  շերտ,  ո′չ  մի  օգուտ  չի  տա,  և  վարակվելու  հավանականությունը  ավելի  մեծ  կլինի:  Դիմակը պաշտպանիչ   համարվելու  համար   պետք  է  լինի  մի  քանի  շերտից  պատրաստված  և  ունենա  հատուկ պաշտպանիչ թաղանթ»: 

Դիմակները ավելի  մանրամասն    ուսումնասիրելով՝  պարզ  է  դառնում,  որ  դրանք  միայն  կարող  են  պաշտպանել  դեմքը,  որպեսզի  աղտոտված ձեռքերով  չդիպչեն  բերանին,  քթին  և  այլ  հատվածների:   Այս  նույն  հարցի  մասին  «Արմենիա»  բժշկական  կենտրոնի  բուժաշխատող  Տաթև  Ումրշատյանը  ասաց.  «Սովորական  պաշտպանիչ  դիմակները  պետք  է լինեն  3  շերտից  պատրաստված  ու  ունենան  հատուկ  թաղանթ,  եթե  այդպես  չլինի,  հաստատ  օգուտ  չի  տա,  և  եթե  ինչ-որ  մեկը  մեր  կողքին  հազա  կամ  փռշտա,   հավանականությունը  շատ  մեծ  է,  որ  կվարակվենք»:

Այս  բոլոր  ուսումնասիրությունները  ու  խորհուրդները  ունեն  միայն  մեկ  նպատակ՝  մարդիկ  պետք  է  ավելի  ուշադիր  լինեն  և  դիմակներ  գնելիս  փորձեն  հասկանալ,   արդյո՞ք  դրանք  կատարելու  են  իրենց  գործառույթը:

Մերի Հայրապետյան
4-րդ կուրս

Կիսվել