«ՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԳԻՍՏ ՈՒ ՀՈԳԵՀԱՐԱԶԱՏ ՄԻՋԱՎԱՅՐ Է»

«ՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԳԻՍՏ ՈՒ ՀՈԳԵՀԱՐԱԶԱՏ ՄԻՋԱՎԱՅՐ Է»

4363

Զրուցակիցս  Փ.  Թերլեմեզյանի անվան  պետական  քոլեջի  ուսանող, գեղանկարիչ  Հարություն  Հարությունյանն  է:

Ի՞նչ  է  ձեզ  համար  նկարչությունը և  ի՞նչպես  որոշեցիք  ընտրել  հենց   նկարչի  մասնագիտությունը:

Նկարչությունը  ինձ  համար  շատ  հոգեհարազատ  ու  հանգիստ  միջավայր  է:  Չնայած  նրան,   որ  այդ  միջավայրում  ժամանակ  առ  ժամանակ  ունենում  եմ  անհանգիստ  ապրումներ,  բայց  միևնույնն է,  այն  ինձ  համար  շարունակում  է մնալ հանգստության  աղբյուր:  Ես  շատ  փոքր  տարիքից  եմ  սիրել  նկարել,  ու,  իմ  կարծիքով,  նկարչություն  սիրող  մարդկանց  մեծամասնությունը  այն  դարձնում  է  ապրելակերպ,  որն  էլ  իր  հերթին  դիտվում  է  որպես  մասնագիտություն:

Ձեր  խոսքում  նշեցիքոր  հաճախ  եք  ունենում  անհանգիստ  ապրումներԱյդ   ապրումները  տեղ  գտնու՞մ  են  ձեր  նկարներումդուք  տրամադրության  նկարի՞չ  եք:

Անհանգիստ  ապրումներն  առաջանում  են  այն  պահերին,  երբ  չես  կարողանում  նկարիդ  հաղորդել  քո  հոգին  կամ  քո  ձեռագիրը:  Նկարչությունը  անսահման  զգացմունքների  և  զգացողությունների  աշխարհ  է, որտեղ  միշտ  էլ սովորել  է  պետք:  Ճիշտ  է,  յուրաքանչյուրն  ունի  իր  առանձնհատուկ  տեխնիկան  ու  ձեռագիրը, բայց  կան  պահեր,  երբ  գիտելիքներիդ  պաշարը  թույլ  չի  տալիս  անել  այն,  ինչ  ուզում  ես:  Իսկ  ինչ  վերաբերվում  է տրամադրության  նկարիչ  լինելուն,  կասեմ,  որ   ես  չեմ  նկարում  իմ  տրամադրությունը:  Եթե  տրամադրությունս  լավ է,  շարունակում  եմ  նկարիս  հաղորդել  այն,  ինչի  համար սկսել  եմ,  իսկ  վատ  տրամադրություն  ունենալու  դեպքում՝   ուղղակի  աշխատում  եմ  չնկարել,  չնայած  նրան, որ  ինձ  ձգում  են  իմ  նկարները: 

Կարող  ենք  ասելոր  յուրահատուկ   ձեռագիր  ունեցող  նկարիչ  դառնալու  համար  կարևոր  է  նաև  կրթությունը:

Բնականաբար.  ինքս  սովորում եմ  Փ.  Թերլեմեզյանի  անվան  պետական  քոլեջի  գեղանկարչության  բաժնում:  Իմ  կարծիքով  ինքնուս  նկարիչը  չի  կարող  հասկանալ  արվեստի  լուսավոր  և  մութ  կողմերը:  Ճիշտ  է,  նկարչությունը  պահանջում  է  անկեղծություն  և  հոգի,  բայց  այդ  ամենը  կտավին փոխանցելու  համար  խնդիրներ  կան,  որոնք  լուծումներ  են  պահանջում:  Դրանք  լավագույնս  լուծելու  համար  պետք  է  ունենալ  բավականաչափ  կրթություն:

Կան  նկարիչներորոնք  իրենց  կտավներում  օգտագործում  են  իրենց  էությանը  բնորոշ  գույներՈ՞րոնք  են  ձեր  գույները:

Հիշելով  Մ.  Սարյանի «Դեղինները»՝  չեմ  կարող  պնդել,  որ  նկարիչները  չունեն  հոգեհարազատ  գույներ,  բայց  ես  չունեմ  երանգներ,  որոնք  համարում  եմ ինձ  բնորոշող:  Իմ  պարագայում  այն  կախված  է  տրամադրությունից,  նկարի  բնույթից,  նաև  լինում  են  դեպքեր,  որ  կախված  է լինում   գունային  խնդրին  ճիշտ գույնով լուծում  տալու  անհրաժեշտությունից:

Նշեցիք  ՄՍարյանին  և  իր  «Դեղինները»,  հետաքրքիր  է  իմանալ  ունե՞ք  սիրած  կամ  նախընտրելի  նկարիչում  ստեղծագործությունները  ձեզ  համար  եղել են  հաճելի  օրինակ:

Ճիշտն ասած  շատ  նկարիչների  եմ  ուսումնասիրել,  շատ  ստեղծագործություններ  են ինձ  դուր  եկել,  զարմացրել,  բայց,  որպես  օրինակ,  նախկինում  դեռ  ոչ  մի  նկարիչ  չի  եղել:  Փորձել  եմ  ընդօրինակել նրանց,  ովքեր  ինձ  զարմացրել  են  իրենց  տեխնիկայով,  բայց    նույն   տեխնիկան    կիրառելու  փորձերս  այդքան  էլ  հաջող  չեն  ստացվել:  Դրա  համար  էլ  ավելի  շատ  նայում  եմ  ոչ  թե նմանվելու,  այլ  ծանոթանալու,  ինչու՞  չէ  նաև  վայելելու՝  ինձ  այդքան  հարազատ  միջավայրի  մեծանուն  նկարիչների  գործերը:

Եվ  վերջում,   նկարչության հետ  կապված  ի՞նչ  ցանկություն  և  երազանք  ունեք:

Մոտակա  տարիներին   շարունակելու  եմ  սովորել  ու  ավելի  հմտանալ  իմ  գործում,  իսկ  որպես  երազանք  ուզում  եմ  մոտ  ապագայում  ունենալ  իմ  անհատական  նկարների  ցուցահանդեսը:


Մերի Հայրապետյան
4-րդ կուրս

Կիսվել