ԳՏԻՐ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՔՈ ԲԱՆԱՁԵՎԸ

ԳՏԻՐ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՔՈ ԲԱՆԱՁԵՎԸ

1760

Դեկտեմբերի 1-ին ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ սեմինար-դասընթաց: Դասընթացի նպատակն էր լրացնել կրթական համակարգում առկա բացերը, ճիշտ ուղղորդելու ուսանողներին,  խթանելու նրանց հաջողությանը և լավ ապագային:

Ոչ ֆորմալ դասընթացի նախաձեռնությունը պատկանում է ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնին:

Դասընթացի առաջին հյուրն էր «Չոր մարքեթինգ» նախաձեռնության հեղինակ Վահրամ Միրաքյանը: Նա, ներկայացնելով իր հաջողության պատմությունը, ուսանողներին տվեց մի շարք խորհուրդներ:

Վահրամ Միրաքյանի կարծիքով յուրաքանչյուր մարդու հաջողության գաղտնիքը փորձն է և ինքնակրթությունը. «Մեր ժամանակներում փոփոխությունները շատ արագ են կատարվում և պետք է կարճ ժամանակում հասցնել ձեռք բերել շատ գիտելիք»:

Մասնագետը նշեց նաև, թե որ ոլորտների մասնագետներն են, որ այսօր կարող են հեշտությամբ աշխատանք գտնել. նա հատկապես առանձնացրեց լրագրության, ծրագրավորման և սպասարկման ոլորտները:

Վահրամ Միրաքյանը ուսանողներին խորհուրդ տվեց ճիշտ կառավարել ժամանակը, ինչպես նաև առաջարկեց անպայման գրի առնել նպատակներն ու դրանց հասնելու ճանապարհները:

Հանդիպման վերջում ուսանողներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին մասնագետին:

Որ ֆորմալ դասընթացն ունենալու է շարունակական բնույթ:

 

Արուսիկ Սարգսյան

4-րդ կուրս

Կիսվել