ԱՍՏՂԵՐԸ՝ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ԺԱՄԱՆԱԿ

ԱՍՏՂԵՐԸ՝ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ԺԱՄԱՆԱԿ

682

Էմի Ադամսն ու Ջենիֆեր Գարները օնլայն գիրք են ընթերցում փոքրիկների համար։

Ադամսը վերջերս է գրանցվել ինստագրամում, որպեսզի օգնի երեխաներին: Ադամսն ու Գարները սկսել են @savethestories նախագիծը: Օնլայն գիրք ընթերցելու ընթացքում հավաքելով գումար այն երեխաների համար, ովքեր այս պահին տանն են և ունեն սննդի, գրքի և անհրաժեշտ այլ պարագաների կարիք: Նպատակը երեխաների ժամանցն ու կրթությունն ապահովելն է:

Երգչուհի Լիզզոն էլ իր ինստագրամյան լայվերում երկրպագուներին կոչ է անում զբաղվել մեդիտացիայով:

Երգչուհին 30 րոպե տևողությամբ մեդիտացիա է կատարում, որի ընթացքում նաեւ զրուցում է հետեւորդների հետ ու ֆլեյտա նվագում.

«Սարսափելի ժամանակներ են: Ես ուզում եմ, որ բոլորդ իմանաք՝ ինչքան ուժեղ եք, և վախը կարող է վերանա շնորհիվ ձեր ուժի։

Ջոն Լեջընդը, Coldplay խմբի մենակատար Քրիս Մարտինը, Շաուն Մենդեսն էլ մինի համերգներ են կազմակերպում երկրպագուների համար:

Նրանք կատարում են քոմենթներում երկրպագուների առաջարկած, արդեն հայտնի և սիրված երգերը:

Մայլի Սայրուսն ու Դեմի Լովատոն էլ օնլայն  «talk show»  են կազմակերպում։

Սայրուսն սկսել է «Bright Minded: with Miley Cyrus» ծրագիրը, որտեղ խորհուրդներ է տալիս՝ ինչպես լինել առողջ մարմնով և ամենակարևորը՝ մտքով: Ծրագիրը դեռևս ունեցել է երկու հյուր, որոնցից մեկն էլ Դեմի Լովատոն է:

Նրանք խոսել են Դիսնեյում անցկացրած իրենց ժամանակի և դժվարությունների մասին, ինչպես նաև անդրադարձել  են իրենց արտաքնի ու կառուցվածքի հետ կապված բարդույթներին։

Ջիմի Ֆելոնն իր հայտնի «The Tonight Show»-ն վարում է տնից։

Ֆելոնն ընտանիքի օգնությամբ ամեն օր մինի էպիզոդ է ներկայացնում իր շոուից: Ամեն էպիզոդ ներկայացնում է մի բարեգործական հիմնադրամ, որին կարելի է աջակցել՝ «Feeding America/Broadway Cares/Equity Fights AIDS»:

«Գահերի խաղը» հեռուստասերիալի աստղ Էմիլիա Քլարքն էլ օնլայն ընթրիք է փոխանակում նվիրատվության դիմաց։

Քլարքը խնդրում է իր երկրպագուների օգնությունը, որպեսզի միասին հավաքեն 310.000 դոլար ու օգնեն կորոնավիրուսով վարակվածներին, ինչպես նաև այն մարդկանց, ովքեր ունեն շտապ վիրահատությունների կարիք:

Լիանա Թուրյան

3-րդ կուրս

Կիսվել