«Մեծ սաղավարտի» մրցաշարերի մենախաղի 20-ակի չեմպիոն, 38-ամյա շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը մտադիր է 2021 թվականին մասնակցել Ուիմբլդոնի մրցաշարին, որը կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով այս տարի չեղարկվեց։
«Մենք ապրում ենք ծանր ժամանակներում, սակայն սրանից հետո ավելի ուժեղ կդառնանք։ Ես արդեն անհամբեր սպասում եմ վերադարձիս 2021 թվականին Հալեի մրցաշարում։
Շատ եմ ցանկանում նաև հաջորդ տարի մասնակցել Ուիմբլդոնի մրցաշարին։ Այս պանդեմիան ու կարանտինը ստիպում են ավելի շատ արժևորել սպորտն ու թենիսը»,- Ֆեդերերի խոսքը մեջբերում է Հալեի մրցաշարի պաշտոնական կայքը։
Ֆեդերերը Ուիմբլդոնի մրցաշարի 8-ակի հաղթող է։
Աթյան Էրիկ
4-րդ կուրս