ԱՌԱՔՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ՈՐՊԵՍ ՇԱՀԱՎԵՏ ԳՆՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԻՋՈՑ

ԱՌԱՔՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ՈՐՊԵՍ ՇԱՀԱՎԵՏ ԳՆՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԻՋՈՑ

984

Ամբողջ աշխարհում ամենատարածված գնումներ կատարելու միջոցը առցանց ծառայություններից օգտվելն է: Մարդիկ` տանը նստելով, կարողանում են պատվիրել իրենց ցանկացած ապրանքը կամ ուտեստը: Առաքման ծառայություններն էլ ավելի պահանջված են դարձել արտակարգ դրության պայմաններում:

«Black Star Burger Armenia»  կազմակերպության  զանգերի կենտրոնի պատասխանատու Մարինե Արշակյանը նշեց, որ այս օրերին, երբ  առաքումներն ավելի պահանջված են դարձել, ապահովում են բոլոր սանիտարահիգիենիկ պայմանները` համաճարակից զերծ մնալու համար․ ամբողջ անձնակազմն աշխատում է համապատասխան ձեռնոցներով և դիմակներով։ Անվճար առաքման ծառայությունը պայմանավորված է ներկայումս սոցիալական ծանր վիճակով, որպեսզի անխտիր բոլորը կարողանան օգտվել․ «Առաքման հետ կապված աճը այնքան էլ չի տարբերվում մինչ արտակարգ դրության պայմանների առաքումների թվին, քանի որ  մշտապես  ունենում  ենք պահանջված առաքումներ»,-նշեց Մարինե Արշակյանը :

Այս ընթացքում  շարունակում են ունենալ ակցիաներ, որոնցից մեկը՝  «15 րոպե կամ 100 % անվճար» առաքման ակցիան է: Եթե Փոքր կենտրոնի տարածքում  ապրանքը չի առաքվում 15 րոպեյի ընթացքում, ապա կազմակերպության կողմից պատվերը լինում է անվճար: Գումարը պահվում է ընկերության կողմից, ոչ թե առաքիչից, սակայն նշեցին նաև, որ դեռևս չի եղել այնպիսի դեպք, որ հաճախորդները դիտմամբ ուշացնեն պատվերը վերցնելու գործընթացը :

Քանի որ «Black Star Burger Armenia»-ն միայն ուտելիք առաքող ընկերություն է, փորձեցինք կապ հաստատել «Menu.am»- ի հետ, որը միջնորդ կազմակերպություն է և ընդգրկում է  Երևանի 500 ռեստորաններ և մասնագիտացված խանութներ:  «Menu.am» –ի միջոցով  կարելի է պատվիրել ծաղիկներ, տոնական տորթեր, ալկոհոլային և ոչ ալկոհոլային ըմպելիքներ, կալյան, մանկական սնունդ և տակդիրներ, ընտանի կենդանիների կերեր և այլ ապրանքներ մասնագիտացված խանութներից, որոնք  այս պայմաններում անհրաժեշտություն են :

Մարկեթինգի ղեկավար Հովհաննես Մինասյանը նշեց, որ արտակարգ իրավիճակում առավել արդյունավետ է առցանց գնումներ կատարելը՝ ելնելով   սոցիալական հեռավորություն պահելու  և խիստ անհրաժեշտության դեպքում միայն տանից դուրս գալու նորմերից: Առաքիչները հաճախորդներին հանձնում են պատվերը՝ պահելով  սանիտարահիգենիկ բոլոր կանոնները:  

Կայքում հաճախ կարել է հանդիպել ակցիաների, որոնցից մեկը «Visa» քարտ  ակցիան է: Ցանկացած մարդ, ով «Visa» քարտով է վճարում իր պատվերի համար, և նշում է «VisaMenu»  պրոմոկոդը,  ստանում է առաքման վճարը հետ իր հաշվին՝ 24 ժամվա ընթացքում:  Նմանատիպ ակցիաները միտում ունեն  առաքման ծառայությունները գնային առումով առավել շահավետ դարձնելու բոլորի համար:  Նաև ամեն շաբաթ գործում են ակցիաներ «Menu.am»-ի գործընկերների կողմից: Անընդմեջ գործում են հատուկ առաջարկներ՝ բոնուսային բալլերի կուտակմամբ, որոնք հաճախորդը կարող է  օգտագործել հաջորդ պատվերների ժամանակ:

Իսկ այն դիտարկամանը, որ երբեմն պատվերը ուշ է հասնում, Հովհաննես Մինասյանը  նշեց, որ այժմ  ռեստորանների աշխատանքը սահմանափակվում է միայն առաքում կատարելով, որը իր հերթին առաջացնոււմ է ծանրաբեռնվածություն ու երբեմն ուտեստը, որը պետք է պատրաստվի կես ժամում, պատրաստվում է 1 ժամում: Յուրաքանչյուր հաճախորդի ցուցաբերվում է անհատական մոտեցում, և ցանկացած խնդիր քննարկվում է հաճախորդի հետ: Շատ խիստ  դժգոհությունների դեպքում կատարվում է գումարի հետդարձ կամ կրկնակի առաքում, որպեսզի հաճախորդը գոհ մնա:

 Իսկ «Tashir Pizza», «Sovats.am» առաքման ծառայություններից այդպես էլ պատասխան չստացանք։

Մայա Հախվերդյան
4-րդ կուրս

Կիսվել