Ռուբեն Ռուշինյանը Երևանի ամենահին վարպետներից է, ով պատրաստում է փողային գործիքներ՝ շվի, զուռնա, բլուլ, պարկապզուկ:
Այս տարի նա նշում է իր գործունեության հոբելյանական՝ հիսունհինգ տարին: Ետ վերադառնալով սկիզբ հիշում է, թե ինչ պատահականությամբ տրվեց այս գործին․
«Երիտասարդ ժամանակ մեր կովերին էի պահում, բազարից շվի առա ու սկսեցի շվշվացնել, որ ժամանակը անցնի»:
Հետո պատմում է, թե ինչպես է իր ծանոթներից մեկը հրավիրում համույթում նվագելու:
«Են ժամանակ շվի պատրաստում էր միայն Կոնդի Հարութը, բայց նա միայն անցքերն էր անում, չէր լարում: Ու թե չէր լարում, թանկ էր վաճառում: Ետ փողով կարողանում էինք ընկերներով ռեստորանում լավ քեֆ անել: Ես էլ որոշեցի ինքս փորձել պատրաստել»:
Սկզբից փայտը արդեն մշակված գնում էր ու միայն գործիքները լարում, հետո արդեն սկսեց հենց փայտի վերամշակումից․
«Գործիքի պատրաստման մեջ ամենանուրբ ու բարդ պահը փայտի հղկումն է: Տարբեր փայտի տեսակներից պատրաստում են տարբեր գործիքներ»:
Հետո ծիծաղով հիշում է ձախորդությունների մասին, որոնք սկզբից, գրեթե, անպակաս էին:
«Շատ էր լինում գործիքը պատրաստում էի, հետո մի քանի բան նվագում ու մեկ էլ ձեռքիս մեջ փշուր-փշուր էր լինում: Սկզբից տունն էր արվեստանոց, բայց շատ փոքր էր ու նեղ»:
Ներկայիս արվեստանոցը նրան նվիրել է Կարեն Դեմիրճյանը, որն արդեն կես դարից ավելի ծառայում է իրեն:
«Մի անգամ ցուցադրություն էինք կազմակերպել, արդեն կարողանում էի մի քանի գործիք վարպետորեն պատրաստել: Դեմիրճյանն էլ ներկա էր, հարցրեց ինչի կարիք ունեմ՝ ես էլ արվեստանոցի անուն տվեցի: Երեք օր հետո ես արդեն իսկական արվեստանոցում էի»:
Իր անբաժանելի ընկերուհի տիկին Նարինեն, ծիծաղով էր բնորոշում վարպետ Ռուբենին:
«Այս գործից անգրագետ, առանց վարպետի, ոնց էլ սովորեց գիտունիկը»:
Ներկայումս նա պատվերների պակաս չունի: Հիմանական պատվիրատուները սփյուռքահայեր են ու հայաստանցի երաժիշտներ, ովքեր գնում են կոնցերտային պրոֆեսիոնալ գործիքներ:
«Ինձ միշտ նվերներ են ուղարկում, ետ նվերները հիմնականում երաժշտական գործիքի գործիքներ են, օրինակ՝ նոտայի մաքրությունը չափող արդեն երեք սարք ունեմ»:
Իսկ իր գործը շարունակող արդեն գտնվել է: Երիտասարդ Նարեկը, ով կողքին նստած ուշադիր հետևում է իր աշխատանքին:
Վերջում էլ տիկին Նազիկի խոսքերը հիշելով ասացի․ «Հետարքիր է, որ առանց վարպետի եք սովորել այս ամենը», նա էլ լուրջ – լուրջ պատասխանեց. «Հետաքրքիրը թռչունն է, որը ջուր է խմում, բայց չի միզում»:
Մարի Արշակյան
4-րդ կուրս