ՎԻԴԵՈԲԼՈԳԸ ՈՐՊԵՍ ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱՂԲՅՈՒՐ

ՎԻԴԵՈԲԼՈԳԸ ՈՐՊԵՍ ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱՂԲՅՈՒՐ

879

Ցանկացած իր գործին նվիրված և պատասխանատու վիդեոբլոգերի նպատակն է որակյալ վիդեոներ պատրաստել, որոնցով կկարողանա լսարան ապահովել, համագործակցել գովազդատուների հետ և գումար աշխատել, վաստակած գումարը ներդնել ալիքի զարգացման մեջ, որպեսզի լսարանը շատանա, ինչն էլ, իր հերթին,   կավելացնի  գովազդատուների քանակը։
Առօրյա խնամքի, օգտակար վայրերի, շպարի գաղտնիքներով է կիսվում արդեն տարիներ շարունակ  հայտնի Beuty վլոգեր Սասնուհի Պասկևիչյանը: «Missartisticsasnuhy» ալիքում Սասնուհին արտահայտում է տարբեր ապրանքանիշների վերաբերյալ իր կարծիքը: Իր բնորոշմամբ «համացանցի ընտանիքի» համար կազմակերպում է հանդիպում-ցերեկույթներ՝ նպատակ ունենալով բարձրացնել կանանց ներուժը (Women empowerment): Յութուբյան իր ալիքից բացի, գործունեություն է ծավալում ինստագրամում՝ ամեն օր բեռնելով վիդեոներ:


Հայկական յութուբում հայտնի բյութիբլոգեր Միս Արտիստիկ Սասնուհին(MissArtisticSasnuhi)  պատմում է որպես բլոգեր  իր առաջին քայլերի, և անցած ճանապարհի մասին։

-Սասնուհի, ինչպե՞ս և ե՞րբ սկսեցիք Ձեր քայլերը Youtube-ում և ինչպե՞ս որոշեցիք դառնալ youtuber։

-Առաջին քայլերս սկսել եմ 2015 թվականին, երբ  նկարահանեցի իմ առաջին տեսանյութը։ Միտքը՝ վարել հենց հայալեզու բլոգ, վաղուց կար։  Ունենալով հարուստ գիտելիքներ գեղեցկության և կենսակերպի վերաբերյալ, ինչպես նաև հետևելով համաշխարհային բլոգերներին ու տեսնելով, թե որքան առաջխաղացում կա մարկենտինգի դաշտում՝ որոշեցի ինքս վարել  հայալեզու բլոգ։

-Որքա՞ն ժամանակ է, ինչ զբաղվում եք այս գործով։

-2015 թվականի վերջերից, գրեթե 5 տարի․ վերջին կես տարին՝ ավելի ակտիվ։

-Ի՞նչ եք պատմում և սովորեցնում Ձեր ալիքում։

-Ես կիսում եմ բազմաթիվ գիտելիքներ և ինֆորմացիա՝ կապված գեղեցկության և ապրելակերպի հետ, ներկայացնում եմ իմ կատարած գնումները, մեկնաբանություններ եմ տալիս, ուսուցանում եմ, ոչ թե ինչպես ճիշտ դիմահարդարվել, այլ, թե ինչպես օգտագործել տվյալ դեկորատիվ կոսմետիկան։  Սիրում եմ նաև անդրադառնալ մաշկի խնամքին, և կիսվում եմ բազմաթիվ խորհուրդներով։

Արդյո՞ք Հայաստանում զարգացած է բլոգինգը։

-Ըստ իս՝ զարգանում է, ուղղակի խնդիրը նրանում է, որ շատերին թվում է, թե պարզապես լավ որակի վիդեոներ նկարելով՝ իրենք արտադրում են որակյալ կոնտենտ։ Հաճախ տեսնում եմ, որ շատերը  միայն չելնջներ են անում, կամ  կան փոքր երեխաներ, ովքեր  իրենց կյանքն են պատմում և ակնկալում են, որ ընկերությունները կցանկանան համագործակցել իրենց հետ։ Իրականում, եթե ուզում ես, որ քեզ լուրջ ընդունեն և, միևնույն ժամանակ զարգացնես բլոգինգը, ապա պետք է տալ որակյալ, արժեքավոր նյութ, որպեսզի ընկերությունները համարեն քեզ զարգացած բլոգեր։

Ըստ Ձեզ՝ ո՞րն է YouTube-ում հաջողության հասնելու կարևորագույն պայմանը։

– YouTube-ում և առհասարակ բլոգեր լինելու և հաջողության հասնելու բանալին՝  ինքնատիպ, տարբերվող լինելն է։

-Կթվե՞ք հայկական YouTube-ի ամենահետաքրքիր և, ինչու՞ չէ, նաև հայտնի բլոգերների, ովքեր որակյալ կոնտենտ են ներկայացնում։

-Ագնես Խերանյան, Կոլյա, Միշել, Լիլիթ Բայադյան, Շոկ Բլոգ, Աննա TV, Մարիամ Հովհաննիսյան և Հասմիկը, ով պատմում է իր՝ Հնդկաստանյան կյանքի մասին։ Հնդկաստանում։

-Արտասահմանյան բլոգերներից  ու՞մ եք անձամբ հետևում։

-Ստիլլ Գլամուրս, Տրիշա Պայտաս, Կոռլի, Բիբել, Ջեսսիկա Հառլոու, Բռեթման Ռոք, Մեյքափ Ջիք և այլն․․․

-Եվ վերջում, ի՞նչ խորհուրդ կտաք սկսնակ բլոգերներին։

– Պարզապես սկեսե՛ք և կենտրոնացեք ձեր թեմատիկայի վրա։ Հնարավոր չէ բոլորին գոհացնել։ Եղե՛ք անկեղծ, հարգալից, ինչը հավատարիմ լսարան կհավաքի։ Երբե՛ք մի հանձնվեք։

Լիանա Թումանյան
4-րդ կուրս

Կիսվել