ՖԱՍԹ ՖՈՒԴ. ՓՐԿՈՒԹՅՈՒՆ, ԹԵ ՞ ՉԱՐԻՔ

ՖԱՍԹ ՖՈՒԴ. ՓՐԿՈՒԹՅՈՒՆ, ԹԵ ՞ ՉԱՐԻՔ

1106

Թեև գրեթե բոլորս գիտակցում ենք ֆասթ ֆուդի վնասակար ազդեցությունները, այնուամենայնիվ այն մեր սննդակարգից լիովին բացառելը թվում է ` անհնար է: Ֆասթ ֆուդը, որը թարգմանաբար նշանակում է արագ սնունդ, կիսաֆաբրիկատներից պատրաստվող սնունդ է, որը համապատասխանում է ներկայիս պահանջներին:
22-ամյա Ադրիանան, ով ուսանողուհի է և միարժամանակ աշխատում է, ստիպված է լինում օգտագործել սննդի այդ տարբերակը: Սակայն ինչպես նշում է նա, շատ է կարոտում տանը պատրաստված ուտեստները, իսկ ֆասթ ֆուդ օգտագործելը միայն ժամանակ չկորցնելու համար է նախընտրում:
Գաստրոէնտերոլոգ, սննդաբան Վարդանուշ Պետրոսյանի խոսքով` ֆասթ ֆուդի մեջ օգտագործվում են մեծ քանակությամբ կասկածելի որակի ճարպեր, քիմիական հավելումներ, շատ քանակությամբ աղ, որոնք առաջացնում են սիրտ-անոթային հիվանդություններ, և վտանգավոր են հատկապես նրանց համար, ովքեր ունեն խնդիրներ զարկերակային ճնշման հետ: Ֆասթ ֆուդի հումքը միշտ կասկածելի է լինում՝ քիմիական որոշակի միջամտություններով:
Եթե մեր առաջին հերոսի դեպքում խնդիրը ժամանակ չկորցնելն է, ապա 12-ամյա Էրիկը ասում է, որ իր կյանքը չի պատկերացնում առանց սիրելի ֆասթ ֆուդի և գազավորված ըմպելիքի: Էրիկի մայրիկի խոսքով, հակառակ դեպքում, երեխան նախընտրում է քաղցած մնալ: Իսկ երկու մանկահասակ երեխաների մայրիկ Լիանան նշում է, որ արգելում է երեխաներին նման կերպ սնվել: Հաճախ երեխաները չգիտակցելով՝ նախապատվությունը տալիս են արագ սննդին, սակայն նախ ծնողները պետք է փորձեն հրաժարվել և ոչ մի արժեք չտեսնեն դրա մեջ , ոչ մի կերպ այն չասոցացնելով ուրախ միջոցառումների և երեխաներին գոհացնելու հետ:
Երեխաների մոտ հատկապես, վնասակար հետևանքների ռիսկի գործոնն ավելանում է:
Սննդաբանը նշում է, որ ճարպերի մեծ քանակի, աղի և արհեստական համերի նկատմամբ, հատկապես երեխաները դառնում են կախյալ: «Մի քանի անգամ ֆասթ ֆուդ օգտագործող երեխաների համային զգայարանները փոխվում են, և ուրիշ ոչինչ նրանք չեն համարում համեղ: Նույնիսկ շաբաթական մեկ, երկու անգամ ֆասթ ֆուդ օգտագործող երեխաների մոտ սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը բարձրանում է 50-60 անգա: Չպեք է մոռանալ նաև ամենատարածված խնդիրը` ճարպակալումը, որին հանդիպում են արագ սննդի սիրահարները»: Իհարկե, խնդիրներն այսքանով չեն սահմանափակվում: Ֆասթ ֆուդը նպաստում է նաև երիկամային հիվանդությունների, խոցերի, գաստրիտի, կարիեսի, լյարդի և ենթաստամոքսային գեղձի հիվանդությունների առաջացնամը:
Օգտագործել, թե՞ ոչ․ որոշումը միայն մերն է, սակայն պետք է հիշել, որ այս փոքրիկ հաճույքի համար չարժե վտանգել սեփական առողջությունը:

Լիլիթ Քասինյան

4-րդկուրս

Կիսվել