«ԻՄ ԱՐՎԵՍՏԸ ՉԻ ՎԱՃԱՌՎՈՒՄ» ԼԵՎՈՆ ԱՂԴԱՇՅԱՆ

«ԻՄ ԱՐՎԵՍՏԸ ՉԻ ՎԱՃԱՌՎՈՒՄ» ԼԵՎՈՆ ԱՂԴԱՇՅԱՆ

1292

 Լևոն Աղդաշյանը(Լյովա) ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի` դիզայնի բաժինը: Նկարելն իր համար հոբբի է, և եկամտի աղբյուր չի հանդիսանում: Այժմ Լյովան պատրաստում է խաչեր Քրիստոսի սրբապատկերով: Խաչերից մի քանիսն են հիմա իր մոտ: Մեծ մասը նվերներ են ուղարկվել Ամերիկա, Վատիկան, Մոսկվա, Թիֆլիս, տարբեր քաղաքներ,  և եկեղեցիներին են նվիրվել:

-Մի փոքր խոսենք ձեր առաջին նկարից`դիմակներից:

-Նկարի վրա աշխատել եմ մեկ տարի երկու ամիս: Մինչ այդ չեմ նկարել: Անգամ ուսանողական տարիներին իմ փոխարեն ուրիշներն են նկարել քննությունների ժամանակ: Նկարում ժողովուրդն է պատկերված`տարբեր բնավորություններով միմիկաներով: Փորձում էի տարբերվող գործ ստեղծել: Ի դեպ, ոչ-ոք դեմքերի ճիշտ թիվը չի կարողանում հաշվել,կան շատ թաքնված դեմքեր: Անգամ ես եմ արդեն մոռացել։

-Ունեք  նաև Ալեքսանդր Մակեդոնացու կնոջ`Ռոքսաննայի դիմանկարը, ինչո՞ւ ընտրեցիք  հենց նրա կերպարն:

-Նկարել եմ մոտ չորս, հինգ նկար, որոնցից մեկը Ռոքսաննան է: Միշտ մոտս եղել է նրան՝ վայրի կերպարով նկարելու ցանկությունը: Արել եմ այնպես, ինչպես ինքս եմ հասկացել և պատկերացրել:

 Ինչպես առաջացավ Քրիստոսով խաչեր պատրաստելու միտքը:

 -Միացյալ նահանգներից բերված խաչերի ֆորմաներ կային, որոնք սկզբում ափսեների վրա էի հավաքում: Հետո, էդպես էդ ամենը մեծացավ և դարձավ 1,5- 2 մետրանոց խաչեր: Ճիշտ է՝ տանջանքով, բայց մեծ սիրով եմ անում և ցանկանում եմ վերջնական տեսքը շուտ տեսնել:

 Ինչու՞ ձեր տաղանդը չեք օգտագործում, որպես գումար աշխատելու միջոց:

– Ճիշտ է՝ տանջվում եմ, չարչարվում, յուրաքանչյուր աշխատանք ամիսներ է տևում, նույնիսկ լուրջ ֆինանսների հետ է կապված, բայց առք ու վաճառքն իմը չէ:  

 –Անդրադառնանք նաև ցուցահանդեսներին:

-Երկու ցուցահանդես եմ ունեցել: Ես առանձնապես չեմ մասնակցել կազմակերպչական աշխատանքներին, ընկերներս են ամեն ինչ արել: Ներկայացվել են իմ մի քանի նկարները և խաչերը, բայց Քրիստոսի սրբապատկերով խաչերը այդ ժամանակ դեռ չէին հավաքվել, այդ պատճառով էլ ցուցահանդեսում ներառված չէին:

Ձեր մասնագիտությունը կյանքում ինչքանո՞վ է օգնում:

-Ճաշակդ է բարձրացնում, և դա, ցանկացած բնագավառում, շատ է պետք գալիս:

Լիլիթ Քասինյան
4-րդ կուրս

Կիսվել