ԿԱՐԱՆՏԻՆԸ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ՝ ՀԱԿԻՐՃ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

ԿԱՐԱՆՏԻՆԸ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ՝ ՀԱԿԻՐՃ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

994

Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հայտարարվեց կորանավիրուսի պանդեմիա: Գրեթե բոլոր երկրներում փակվեցին շատ հաստատություններ, դադարեց գործել հասարակական տրանսպորտը, մարդկանց շարժը սահմանափակվեց:

Ստորև՝ Ֆրանսիայում տիրող իրավիճակը՝ Ֆրանսիայի Ալբի քաղաքի 26-ամյա բնակչուհի Մարիամ Սարգսյանի տեսած-լսածով:

Հայաստանի Հանրապետությունում, կարանտինով պայմանավորված, շատերն  օժանդակություն են ստանում պետության կողմից: Արդյո՞ք Ֆրանսիայի կառավությունը փոխհատուցում է այն մարդկանց, որոնք արտակարգ իրավիճակի պատճառով  չեն աշխատում:  

-Այո՛, այն մարդիկ, ովքեր տվյալ պահին չեն աշխատում կորոնավիրուսի պատճառով, ստանում են փոխհատուցում, բայց չեմ կարող ասել՝ նրանք իրենց ամբողջ աշխատավարձի չափով են  գումար ստանում, թե՞  դրա միայն  70 կամ 80%-ի չափով:

-Քանի որ այս օրերին հասարակության մի զանգված ստիպված է աշխատել, գործու՞մ է հասարակական տրանսպորտը:

-Միջքաղաքային տրանսպորտը գործում է շատ սահմանափակ, ժամերը կրճատվել են: Հիմնականում գործում է այն մարդկանց համար, որոնք պարտավոր են աշխատել: Խոսքը՝ բժիշկների, բուժքույրերի, բանկային աշխատողների և վաճառողների մասին է:

Հայաստանում, ինչպես նաև շատ այլ երկրներում, իրականցվում են ախտահանիչ միջոցառումներ: Արդյոք Ֆրանսիայում ախտահանվո՞ւմ են փողոցները, կանգառները, երթուղային տաքսիները:

-Չեմ տեսել, որ փողոցներն ախտահանվեն, բայց գիտեմ, որ մեծ քաղաքներում իրականացվում են նման միջոցառումներ: Տրանսպորտում ալկոգելեր կան. մարդիկ բարձրանալիս ձեռքերն ախտահանում են, հետո նոր առաջանում:

Կարանտինն անհնար է շրջանցել առանց սահմանափակումների: Ուրիշ ի՞նչ միջոցներ է կիրառում Ֆրանսիայի կառավարությունը:

-Մենք թղթեր ենք լրացնում տանից դուրս գալուց առաջ: Պետք է նշենք՝ ուր ենք գնում, ինչ նպատակով ենք դուրս գալիս: Իրավունք ունենք դուրս գալ ընդամենը մեկ ժամով: Լրացված թերթիկ և փաստաթղթեր չունենալու դեպքում՝  կարող ես տուգանվել:

Ե՞րբ են  մեղմացվելու սահմանափակումները:

-Որոշ հաստատություններ բացվել են մայիսի 11-ից, բայց ոչ բոլոր քաղաքներում:

Ձանձրույթի հետ ինչպե՞ս են վարվում ֆրանսիացիները:

-Ֆրանսիացիները, ինչպես նաև Ֆրանսիայում բնակվող շատ այլազգիներ կարանտինային ձանձրույթը մեղմելու, միմյանց ժպիտներ պարգևելու նպատակով՝ իրենց պատշգամբներից տարբեր գործիքներ են նվագում, պարում են և ուրախանում: Իսկ երեկոյան ժամը 8-ին, բոլորն իրենց պատշգամբներից, լուսամուտներից ծափահարում են բուժաշխատողներին՝ ի նշան երախագիտության:

Անգին Մարտիրոսյան

2-րդ կուրս

Կիսվել