ՇԱՏԱԿԵՐՈՒԹՅԱՄԲ ՁԱՆՁՐՈՒՅԹԻ ԴԵՄ ՉԵՍ ՊԱՅՔԱՐԻ

ՇԱՏԱԿԵՐՈՒԹՅԱՄԲ ՁԱՆՁՐՈՒՅԹԻ ԴԵՄ ՉԵՍ ՊԱՅՔԱՐԻ

1254

Սնվել շա՞տ, թե՞ առողջ՝ ահա սա է խնդիրը, որն ամեն օր ահազանգում են սննդաբանները։ Նրանք տարատեսակ սննդակարգեր են առաջարկում՝ օրգանիզմը ավելորդ կիլոգրամներներից ազատելու նպատակով։ Ոչ միայն մեկուսացման օրերին, այլև առհասարակ, միշտ պետք է մտածել կազմվածքի պահպանման և այն` էլ ավելի կատարելագործելու մասին։ Այդ հարցում մեզ կարող է օգնել, առաջին հերթին, մեծ կամքի ուժը, և հետո սննդաբանը կամ դիետոլոգը։ Պետք է միշտ հիշել՝ նիհարելու ինչ եղանակ էլ ընտրեք, առաջին հերթին մտածեք առողջ լինելու մասին, իսկ ցանկալի արդյունքը երկար սպասեցնել չի տա։

Ֆրանսիայում մեկուսացումը բնակչության զգալի մասի շրջանում հանգեցրել է քաշի ավելացման: Երկրի բնակչության 57 տոկոսն ավելորդ քաշ է ձեռք բերել, 29 տոկոսի դեպքում գրանցվել է քաշի կորուստ:

Ռուսաստանում հայտնի սննդաբանը՝ Մարտինես Գոնսալեսը, խորհուրդ է տալիս հետևել միջերկրածովյան սննդակարգին և պարբերաբար մրգեր, բանջարեղեն ուտել: Նրա կարծիքով ՝ օգտակար է հաց ուտել, համեմված բնական ձիթայուղով: Ձուկ պետք է ուտել շաբաթն առնվազն երեք անգամ, քանի որ այն հարուստ է սպիտակուցներով, իսկ ձուն պետք է ավելացնել սննդակարգում շաբաթական երեքից չորս անգամ: Մարտինես Գոնսալեսը նաև հորդորում է չոր մրգեր և ընկույզ օգտագործել, որոնք շաբաթական երեք բուռ են կազմում առողջ սննդի ցանկում: Պրոֆեսորը կարևորում է արագ սնունդից հրաժարվելու անհրաժեշտությունը: Որպես կանոն, նման սննդին ավելացնում են շատ աղ և ցածրորակ յուղի տեսակներ: Մարտինես Գոնսալեսը նշում է, որ կարանտինային օրերին խորհուրդ չի տրվում սպառել այնպիսի մթերքներ, որոնց  բաղադրության մեջ կա կաթ պարունակող աղանդ, բլիթ, համբուրգեր, երշիկ և հրաժարվել տապակած կարտոֆիլից: Ըստ նրա ՝ նման սնունդը հանգեցնում է քաշի կտրուկ ավելացմանը՝ հատկապես, երբ մարդիկ շատ չեն շարժվում։

Սննդաբանը խորհուրդ է տալիս հավատարիմ մնալ առողջ սննդին, քանի որ մեկուսացման մեջ մարդիկ ուտում են հիմնականում ձանձրույթից: Նա «չնախատեսված» կերակուրից առաջ խորհուրդ է տալիս հարց տալ. «Ես իսկապես կկշտանա՞մ, թե՞ կազատվեմ ձանձրույթից, եթե հիմա ինչոր բան ուտեմ»: Սննդաբանը խորհուրդ է տալիս, որ ընտանիքի անդամները  գոնե օրը մեկ անգամ հավաքվեն ընդհանուր սեղանի շուրջ ՝ առանց հեռուստացույցի և հեռախոսների:

Իլինոյսի համալսարանի գիտնականների նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մի քանի բաժակ սուրճի ամենօրյա սպառումը կարող է օգնել զսպել քաշի ավելացմանը, կբարելավի նյութափոխությունը։ Կազմվածքը պահպանելու համար նաև հարկավոր է վերահսկել սննդի քանակը և պարբերաբար կատարել ֆիզիկական վարժությունների նվազագույն շարք:

Պետք է հիշել, որ ավելորդ քաշը, հատկապես ձեռք բերված կարճ ժամանակահատվածում, մեծապես ազդում է առողջության և ինքնազգացողության վատթարացման վրա։

Լիանա Հակոբյան

3-րդ կուրս

Կիսվել