Համացանցային տարբեր հարթակներում սեղմելով որոնել կոճակը՝ կարող ենք գտնել մեր երազանքների մասնագիտության կամ որևէ այլ մոտիվացիոն վեբինարի մասին պատմող տեղեկատվություն, ուր մուտք գործելն ու դասընթացին մասնակցելն անվճար են։ Նման ինֆորմացիոն գովազդներ տեղադրված են նաև ինստագրամյան և ֆեյսբուքյան կայքերում։ Դասընթացներ կազմակերպում են ոչ միայն համալսարանները, նորարարական կենտրոնները, այլև անհատները։
EICORN Academy-ն հնարավորություն է տալիս ուսանողներին կամ պարզապես կրթվել ցանկացողներին գրանցվել անվճար դասընթացի, որը կազմակերպում է Վաշինգթոնի համալսարանը։ Ինովացիոն տեխնոլոգիաների կառավարման դասընթացն իրենից ենթադրում է տեսական նյութ (հոլովակներ, տեքստային տարբերակ՝ վերբեռնման հնարավորությամբ), ինչպես նաև թեստային հատված։ Յուրաքանչյուր թեմա ամփոփվում է գիտելիքների ստուգման ուղեցույցով։ Ի վերջո դասընթացն ավարտում ենք՝ նոր և պահանջված մասնագիտության որակավորմամբ։ Համալսարանը տրամադրում է նաև մասնակցության օնլայն հավաստագիր։
Մեծ Բրիտանիայում գործող Օքսֆորդի ուսումնարանը նույնպես առաջարկում է տասից ավելի դասընթաց՝ տրամադրելով վկայականներ։ Այն ներառում է բազմազան թեմաներ՝ կառավարման, գիտական, դիզայնի։
Այսօր գործատուները փնտրում են մի քանի լեզուների իմացությամբ աշխատակիցներ։ Քրիս Ամերիկոսն անցկացնում է անգլերենի անվճար դասընթաց՝ աշխարհի ցանկացած ծայրում բնակվող յուրաքանչյուր սկսնակի հետ։ Նա մեկն է, ով շուրջ տասը տարի կրթվել է տարբեր կենտրոններում, մասնակցել է սեմինարների։ Քրիսն օգնում է բարելավել լեզվական հմտությունները՝ ZOOM հարթակի միջոցով։ Դասընթացի մասին տեղեկատվություն ստանալ, ինչպես նաև գրանցվել կարելի է նրա պաշտոնական կայքում։
Լիանա Հակոբյան
3-րդ կուրս