ԱՐՏԱԿԱՐԳ ՀՈՒՆԻՍԻ 1-Ը

ԱՐՏԱԿԱՐԳ ՀՈՒՆԻՍԻ 1-Ը

2431

Ամեն տարի հունսի 1-ին ծնողները փորձում են իրենց երեխաների օրը տոն դարձնել. հաճախում են տեսարժան վայրեր,  բացօթյա միջոցառումների են մասնակցում, մեծ խնջույքներ են կազմակերպում: Սակայն 2020-ին ամեն ինչ այլ է: Կորոնավիրուսի պատճառով այս տարի չկայացան շատուշատ միջոցառումներ՝ նվիրված երեխաների պաշտպանության օրվան:

Մենք փորձել ենք պարզել, թե այս տարի, կարանտինային պայմաններում ինչպես են նշել հունիսի 1-ը կամ արդյո՞ք նշել են։ 28 ամյա Անին պատմեց, թե ինչպես է փորձել այս տարի հունիսի 1-ը օրացուցային այլ օրերից կարևորել իր բալիկի կյանքում: «Ամեն տարի շատ ակտիվ մասնակցում էինք բոլոր բացօթյա միջոցառումներին, հետո ինչ֊որ մի տեղ էինք գնում՝ նշելու: Իսկ այս տարի, ելնելով իրավիճակից, բավարավել ենք տանը նշելով: Բալիկիս հունիսի 1-ը  փորձեցինք որոշ չափով ուրախ անցկացնել: Տունը ամբողջովին զարդարել էինք փուչիկներով, նվերներ էինք գնել նրա համար և, իհարկե, էլ ի՞նչ հունիսի 1՝ առանց երգի ու պարի: Ճիշտ է, տանը անցկացնելը այդքան էլ հետաքրքիր ու նախընտրելի չէ, սակայն բալիկս գոհ էր, ու տոնն  անցկացրեց ժպիտով»:

Նարինե Խաչատրյանը հունիսի 1-ը նշել է հետաքրքիր ձևով. երեխաների հետ ճաշկերույթ է կազմակերպել և այդպես շնորհավորել նրանց օրը:

« Ես չեմ թողնում երեխաներիս դուրս գալ բակ, շփվել հասակակիցների հետ, զգուշանում եմ վարակից, ամեն դեպքում տատիկպապիկ ունենք ու պատասխանատվություն ենք կրում։ Այս տարի նրանց ուրախացնելու համար պատրաստեցի իրենց սիրած ուտելիքները։ Այսպես ասած՝ տոնական ճաշ կազմակերպեցինք, հետո վայելեցինք միասին պատրաստած տորթիկը»:

4 երեխաների մայր Կարինե Գևորգյանը երկար էր մտածում, թե ինչպես պետք է անցկացնի հունիսի 1-ը, ինչ անակնկալով պետք ուրախացնի իր բալիկներին: Սակայն, ամեն բան պատկերացրածից էլ ավելի գունավոր և ուրախ ստացվեց: Ըստ Կարինեի` այս տարվա հունիսի 1-ն է՛լ ավելի ուրախ է անցել՝ համեմատած անցած տարվա հետ:

«Այս տարի մեր հունիսի 1-ը նման չէր և ոչ մի տարվան։ Քանի որ մենք ապրում ենք սեփական տանըորտեղ ունենք մեծ բակ, առավոտյան ամուսնուս հետ որոշեցինք անակնկալ մատուցել մեր փոքրիկներին և մեր բակը վերածեցինք մանկական հետաքրքիր անկյունիՄուլտհերոսների  պոստերներմանկական ֆուրշեթ, մուլտֆիլմերի հերոսների լուսանկարներով փուչիկներԱյդ օրը  իրենց սիրելի լողավազանի բացումը արեցինք, որը լցված էր գունավոր փրփուրով։ Երբ բալիկներս արթնացան և դուրս եկան բակ, իրենց ուրախությանը չափ ու սահման չկար. նրանք երջանիկ էին: Երգ ու պարով, երջանկությունից  փայլող աչուկներով անցկացրեցինք  մեր բոլորի սիրելի տոնը»:

Ամեն դեպքում, անկախ տիրող իրավիճակից ու պայմաններից, միշտ էլ կարելի է ելք գտնել ու օրը վերածել տոնի՝ հարկավոր է միայն ցանկություն ու երևակայություն:

Մարո Եղոյան

3-րդ կուրս

Կիսվել