«ՄԵՅՄԱՆԴԱՐԻ» ՇՈՒԿԱՅԻ ԴԵՊՔԻ ԱՌԹԻՎ ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ

«ՄԵՅՄԱՆԴԱՐԻ» ՇՈՒԿԱՅԻ ԴԵՊՔԻ ԱՌԹԻՎ ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ

807

«Մեյմանդարի» շուկայում արձանագրված դեպքերի առնչությամբ քրեական գործ է հարուցվել, մոտ երեսուն հոգու բերման են ենթարկել։
Այս մասին հայտնեց  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսուքյան իր էջում։ «Երեկվա դեպքերի առիթով հարուցված է քրեական գործ, շուրջ երեք տասնյակ անձինք բերման են ենթարկվել, կան ձերբակալվածներ»,– գրել է նա։
Խուլիգանական արարքների կասկածանքով ձերբակալվել է 2 մարդ։
ՀՀ քննչական կոմիտեի  մամուլի ծառայությունը  հայտնում է․
«2020թ. հունիսի 2-ին՝ ժամը 15:20-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 13:00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Գայ գյուղի տարածքում գտնվող «Մեյմանդար» կոչվող շուկայի մուտքի դիմաց մի խումբ անձինք շրջել են իր կողմից կայանված, իրեն պատկանող ավտոմեքենան՝ պատճառելով զգալի չափերի հասնող գույքային վնաս»:

Նախնական տվյալներով մի խումբ անձինք, դրսևորելով անհարգալից վերաբերմունք, դիտավորյալ գլխիվայր շրջել են Արմավիրի մարզի բնակչին պատկանող «Վազ» մակնիշի ավտոմեքենան:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ (խուլիգանություն) հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով , որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին և ընդունվել վարույթ: Արմավիրի մարզի բնակիչը ճանաչվել է տուժող և հարցաքննվել է:

Քրեական գործով իրականացված քննչական և դատավարական գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից երկուսի ինքնությունը, ովքեր Արմավիրի, Արարատի մարզերի բնակիչներ են՝ ծնված համապատասխանաբար 1987 և 1980թթ.: Վերջիններս ձերբակալվել են՝ խուլիգանություն խմբի կազմում կատարելու կասկածանքով: Հարցաքննվել են մի շարք անձինք, կատարվել են առգրավումներ:
Այս պահին շուկայի գործունեությունը 24 ժամով դադարեցված է և կատարվում են սանմաքրման աշխատանքներ։ Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ` միջադեպի հանգամանքները պարզելու, ինչպես և հնարավոր այլ մասնակիցների հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։ Նշենք, որ շուկան գտնվում է  Արմավիրի մարզի Գայ գյուղի տարածքում։ «Մեյմանդար» անունը նախկին Հովտաշատ գյուղի անունն է։ Ըստ Հովտաշատի ղեկավար Հովիկ Թադևոսյանի, համայնքի բանկիչներից  այդ գործի առթիվ  ձեռբակալվածներ չկան։ 

Մերի Խաչատրյան

3-րդ կուրս








Կիսվել