4 ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ՀԵՏՄԱՀՈՒ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ ԵՆ

4 ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ՀԵՏՄԱՀՈՒ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ ԵՆ

836

Հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի սանձազերծած գործողությունների հետևանքով զոհված 4 զինծառայողները հետմահու պարգևատրվել են.

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ N զորամասի ինժեներասակրավորային դասակի 3-րդ ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրիելյանը հետմահու պարգևատրվել է մարտական ծառայության մեդալով։

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ N զորամասի ինժեներասակրավորային դասակի 2-րդ ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ N զորամասի հրետանու շտաբի պետ-հրետանու պետի տեղակալ, կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ N զորամասի ինժեներական ծառայության պետ, մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը հետմահու պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:

Կիսվել