ՀՐԵՏԱԿՈԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՏԱԾՎԱԾ ՈՒՂՂՎՈՒՄ ԵՆ ԽԱՂԱՂ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՎՐԱ. ԱՐՄԱՆ ԹԱԹՈՅԱՆ

ՀՐԵՏԱԿՈԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՏԱԾՎԱԾ ՈՒՂՂՎՈՒՄ ԵՆ ԽԱՂԱՂ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՎՐԱ. ԱՐՄԱՆ ԹԱԹՈՅԱՆ

776

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը այսօր տեղի ունեցող ճեպազրույցի ժամանակ խոսեց  մինչ այժմ հայ ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին․    

Նա անդրադարձ է կատարել Տավուշում գործող տեքստիլ արտադրամասի վրա հարձակմանը․

«Տավուշ տեքստիլը արտադրում էր բժշկական դիմակներ,  ինչը այս օրերին կորոնավիրուսային պանդեմիայի դեմ պայքարի միջոց է։ Ադրբեջանական կողմ իմացել է, որ այդտեղ գտնվել է ոչ ռազմական օբյեկտ և, բացի դա  հրետակոծությունը իրականացվել է ցերեկային ժամին, երբ աշխատակիցները եղել են աշխատանքի վայրում։

Այլ գյուղերում ևս իրականացվել են հրետակոծություններ և ամենաշատը դրանցից տուժել է Այգեպարը»։ 

Նաև շեշտեց, որ բոլոր հարվածներն  ուղղված են հատկապես խաղաղ բնակչությանը․

«Մի շարք լրագրողների հետ տեսանք, որ գյուղերից մեկում արկի հարվածից հետո տներից մեկում կրակ էր բռնկվել։ 

Ակնհայտ է, որ ուղղված է եղել խաղաղ բնակչությանը, և մեր հաջորդ զեկույցը լինելու է  արդեն մեր կողմից տեղում իրականացված դիտարկումների հիման վրա պատրաստված։ Զեկույցում հայտնելու ենք, որ ակնհայտ է՝ բոլոր հրետակոծություններն ուղղված են եղել ոչ թե ռազմական օբյեկտների, այլ խաղաղ բնակչությանը»։

Կիսվել