ԱԴՐԲԵՋԱՆԸ ՈՒՆԻ ԲԱԶՄԱԹԻՎ ԶՈՀԵՐ ՈՒ ՎԻՐԱՎՈՐՆԵՐ. ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆ

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՈՒՆԻ ԲԱԶՄԱԹԻՎ ԶՈՀԵՐ ՈՒ ՎԻՐԱՎՈՐՆԵՐ. ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆ

819

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կապ է հաստատել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշչիկի հետ: Այս մասին տեղեկացրել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Դավիթ Տոնոյանը ներկայացրել է ժամը 03:40-ից ՀՀ պետական սահմանին ստեղծված իրավիճակը, նշել, որ ադրբեջանական կողմն ունի բազմաթիվ վիրավորներ և զոհեր։

Պաշտպանության նախարարը տեղեկացրել է, որ ՀՀ սահմանների նկատմամբ ադրբեջանական կողմի ոտնձգությունները բոլոր առկա ուժերով և միջոցներով տապալվում են։

Կիսվել