ԴԻՎԵՐՍԻՈՆ ՓՈՐՁ Է ԿԱՆԽՎԵԼ. ՍԱ ԵՐԵԿ ԺԱՄԸ 00:15-ԻՑ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՓԽՐՈՒՆ ՀՐԱԴԱԴԱՐԻ ԱՌԱՋԻՆ...

ԴԻՎԵՐՍԻՈՆ ՓՈՐՁ Է ԿԱՆԽՎԵԼ. ՍԱ ԵՐԵԿ ԺԱՄԸ 00:15-ԻՑ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՓԽՐՈՒՆ ՀՐԱԴԱԴԱՐԻ ԱՌԱՋԻՆ ԿՈՊԻՏ ԽԱԽՏՈՒՄՆ Է

980

Գիշերը ժամը 03:40-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ դիրքապահները նկատել են հակառակորդի շարժ։ Անցնելով շրջանաձև պաշտպանության, հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։

Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել։ Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05:20-ին սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից:

Կրակը այս պահին էլ շարունակվում է։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները չեզոքացնում են ադրբեջանական զինված ուժերի սադրանքները։ Սա երեկ ժամը 00:15-ից հաստատված փխրուն հրադադարի առաջին կոպիտ խախտումն է։

Կիսվել