ՄԱՅՈՐ ԳԱՐՈՒՇ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՎԵՑ ԵՌԱԲԼՈՒՐՈՒՄ

ՄԱՅՈՐ ԳԱՐՈՒՇ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՎԵՑ ԵՌԱԲԼՈՒՐՈՒՄ

742

Այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցավ մայոր Գարուշ Համբարձումյանի հուղարկավորությունը։ Արարողությանը ներկա էին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կաթողիկոս Գարեգին Երկրոդը և մի շարք այլ պաշտոնյաներ։ Նրանք հարգանքի տուրք մատուցեցին զոհված զինծառայողներին և իրենց վշտակցությունը հայտնեցին զոհվածի հարազատներին։Հիշեցնենք, որ հուլիսի 14_ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում էին ստացել զինծառայողներ մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը, կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը, ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրիելյանը և կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանը:

Կիսվել