ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻՆ ՀԱՐՎԱԾԵԼՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ Է

ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻՆ ՀԱՐՎԱԾԵԼՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ Է

655

Ադրբեջանի կողմից պաշտոնապես հայտարարվեց ատոմակայանին հարվածելու մասին, պետք է նշել, որ որևէ պաշտոնական հաղորդագրություն, հայտարարություն ՀՀ ԶՈՒ-երի կողմից չի եղել քաղաքացիական, ռազմավարական կամ ոչ ռազմավարական օբյեկտի մասին: Այս մասին բրիֆինգի ժամանակ հայտարարեց Իջևանի հակաճգնաժամային լրատվական կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը:

«Ավելին, նույնիսկ ադրբեջանական գյուղերում որևէ տուն չի թիրախավորվում մեր ԶՈւ-երի կողմից: Ես շատ ուրախ եմ, որ մեր քաղաքական գործիչները, դիվանագիտական կորպուսը, մեր մտավորականները, մեր պաշտոնյաները արդեն այս հարցը բարձրացնում են համապատասխան մարմիններում, որովհետև սա շատ կարևոր եզրակացության տեղիք պետք է տա, սա կոնկրետ հանցագործություն է»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Կիսվել