ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԴԻՎԵՐՍԻՈՆ ԽՄԲԻ 25-30%-Ի ԿՈՐՈՒՍՏ Է ԵՂԵԼ. ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԴԻՎԵՐՍԻՈՆ ԽՄԲԻ 25-30%-Ի ԿՈՐՈՒՍՏ Է ԵՂԵԼ. ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

613

Ադրբեջանական դիվերսիոն խմբի 25-30%-ի կորուստ է եղել. Արծրուն Հովհաննիսյան
ՊՆ –ի կողմից իրականացված նկարահանումների օգնությամբ և ցուցադրված նկարների միջոցով հնարավոր է եղել հաշվել ադրբեջանական զինուժի ծառայողների 10 դիակ: Այս մասին տեղեկատվական ճգնաժամային կենտրոնում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասել է կենտրոնի համակարգող Արծրուն Հովհաննիսյանը: «Այս պահին կարող ենք ասել, որ հարյուր հոգանոց դիվերսիոն խմբից մոտավոր հաշվարկներով 25-30%-ի կորուստ է ունեցել հակառակորդը»,- ասել է Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ մինչ այս հայտնի էր դարձել, որ ադրբեջանական «Յաշմա» հատուկ ջոկատային զորախումբը հետ է շպրտվել մարդկային ու զինտեխնիկայի ահռելի կորուստներով:

Կիսվել