29 ՇԻՆՈՒԹՅՈՒՆ ՎՆԱՍՎԵԼ Է ՄԻՆՉԵՎ ԱՅՍՕՐ, ԻՍԿ 22 ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎՆԱՍՎԵԼ ԵՆ ԱՅՍՕՐՎԱ...

29 ՇԻՆՈՒԹՅՈՒՆ ՎՆԱՍՎԵԼ Է ՄԻՆՉԵՎ ԱՅՍՕՐ, ԻՍԿ 22 ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎՆԱՍՎԵԼ ԵՆ ԱՅՍՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ. ՀԱՅԿ ՉՈԲԱՆՅԱՆ

558

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ասել է, որ սկսել են շինությունների վերականգման առաջին՝ գնահատման փուլը և մասնակի նախագծման աշխատանքները։ Մարզպետի խոսքով՝ այսօր անօդաչու թռչող սարքերի վտանգը թույլ չի տվել շատ աշխատանքներ իրականացնել, սակայն կարողացել են արձանագրել հակառակորդի կողմից հասցրած բոլոր վնասները։ «Այս օրերի ընթացքում եղել է 51 դեպք, որոնցից 4 ենթակառուցվածքային, 4 տրանսպորտային միջոցների, 2 ընտանի կենդանիների։ 29 շինություններ վնասվել են մինչև այսօր, իսկ 22 շինություններ վնասվել են այսօրվա ընթացքում»,- նշեցլ է Հայկ Չոբանյանը։

Ըստ մարզպետի՝ շինությունների ուսումնասիրությանն ընթացքում պարզել են, որ երկու շինություն պետք է վերակառուցվի նորից, իսկ մնացածը հնարավոր է վերականգնել առանց նոր շինարարության։

«Առավոտյան անմիջապես կիրականացնենք այդ աշխատանքները»,-հավաստիացրեց մարզպետը։

Բերդ համայնքում էլ ուսումնասիրել են շինարարական ռեսուսուրսները, այդ թվում՝ հաշվառել են անձանց, ովքեր արտերկրում զբաղվել են շինարարական աշխատանքներով, վերադարձել են հայրենիք և համաճարակի պատճառով չեն մեկնել այստեղից։

Իսկ ենթակառուցվածքների հիմնախնդիրների հետ կապված Հայկ Չոբանյանը հավելեց, որ դրանք հիմնականում լուծվել են։ Մնացել են 2 ջրագծեր, որոնց լուծումը ուղղակի պահանջում է ավելի անվտանգ միջավայր շինարարական աշխատանքներ իրականացնելու համար։

Կիսվել