ԱՅՍ ՊԱՀԻՆ ՍԱՀՄԱՆԻՆ ՎԻՃԱԿԸ ՀԱՆԳԻՍՏ Է. ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ԱՅՍ ՊԱՀԻՆ ՍԱՀՄԱՆԻՆ ՎԻՃԱԿԸ ՀԱՆԳԻՍՏ Է. ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

842

Անցնող գիշերը ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով հակառակորդը արձակել է մոտ 120 կրակոց: Գրանցվել են խախտումներ: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտնել է Ճգնաժամային լրատվական կենտրոնի համակարգող Արծրուն Հովհաննիսյանը:

«Հիմնականում կիրառվել են հրաձգային զենքեր՝ այդ թվում մեծ տրամաչափի: Չեն կիրառվել հրետանային միջոցներ: Կրակոցներ եղել են Տավուշի ամբողջ սահմանագոտու երկայնքով՝ Նոյեմբերյանի ուղղությամբ, Գեղարքունիքի ուղղությամբ՝ 2-րդ բանակային կորպուսի հատվածում, Նախիջևանի 4-րդ և 5-րդ բանակային կորպուսների հատվածներում»,- ասել է Հովհաննիսյանը:

Նրա խոսքով կոնկրետ գործողություններ չեն եղել, այլ՝ միայն կրակոցներ:

Ամփոփելով 120 խախտումները՝ կարելի է համարել, որ լարվածությունը զգալիորեն թուլացել է: Ունենք նույն պատկերը՝ 1 վիրավորի վիճակը կայուն-ծանր է: Այս պահին վիճակը հանգիստ է սահմանին»,- եզրափակել է Արծրուն Հովհաննիսյանը:

Կիսվել