Հեռախոսային տեռորիզմի դեմ միակ տարբերակը չնեղվելն է, հանգիստ տանել, և բոլորին արգելափակել....

Հեռախոսային տեռորիզմի դեմ միակ տարբերակը չնեղվելն է, հանգիստ տանել, և բոլորին արգելափակել. Սամվել Մարտիրոսյան

819

Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի համակարգող Արծրուն Հովհաննիսյանն այսօր հայտնեց, որ գիշերը մի շարք օգտատերեր կեղծ հաղորդագրություններ են ստացել սահմանում լարվածության մեծացման, զոհերի, արյան անհրաժեշտության մասին, որոնք եղել են լատինատառ և ոչ այնքան հասկանալի։ ՀՀ ՊՆ-ն հայտարարեց, որ դրանք կեղծ լուրեր են, և օգտատերերին արդեն հերքող հաղորդագրություններ են ուղարկվել։

Թեմային անդրադարձել է տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը և իր ֆեյսբուքյան էջում գրել.

« Այ, հիմա տեսնում ենք, թե ինչու՞ էին պետք անձնական տվյալների արտահոսքները․ ադրբեջանցիք թիրախավորում են մարդկանց հենց էդ բազաներով հեռախոսների միջոցով»։ Մեդիափորձագետը տվել է մի քանի խորհուրդներ՝ հարձակումներից զերծ մնալու համար։

«Հեռախոսային տեռորիզմի դեմ միակ տարբերակը չնեղվելն է, հանգիստ տանել, և բոլորին արգելափակել», – ասում է Սամվել Մարտիրոսյանը։

Մեդիափորձագետի տված խորհուրդներին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ տեսանյութում.

Կիսվել