Այսօր՝ հուլիսի 17-ին Սիսիանի քաղաքային պանթեոնում հողին հանձնվեց թշնամու դավադիր կրակից հուլիսի 14-ին զոհված 20 -ամյա կրտսեր սերժանտ Գրիշա Մաթևոսյանի աճյունը: Հուղարկավորությունը կատարվեց զինվորական արարողակարգով: Ներկա էին ԱԺ պատգամավորներ, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, բարձրաստիճան զինվորականներ, Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, հոգևոր հայրեր և հարյուրավոր սիսիանցիներ, այս մասին տեղեկանում ենք Սիսիանի համայանքապետարանի ֆեյսբուքյան էջից:

Հայրենիքին մատուցած ծառայության համար Գրիշա Մաթևոսյանին հետմահու շնորհվել է «Մարտական ծառայության» մեդալ:
