Աշխարհահռչակ ռոք երգիչ Սերժ Թանկյանն իր Ինստրագրայան էջում տեղադրել է Ադրբեջանի նախագահ Իհամ Ալիևի լուսանկարը՝ #STOPALIYEV (#ԿԱՆԳՆԻՐԱԼԻև) հեշթեգով և գրառում կատարել.
«Սա Իլհամ Ալիևն է՝ Ադրբեջանի նավթալիգարխիկ նախագահը: Իշխանությունը վերցնելով հորից՝ Հեյդարից, կնոջը երկրի փոխնախագահ է դարձրել: Ադրբեջանն ամեն ինչ է, բացի ժողովրդավարությունից: Հայաստանի և Ադրբեջանի միջև երբեք խաղաղություն չի լինի, քանի դեռ ադրբեջանցի ժողովուրդը չունի նորմալ ղեկավարներ և ասելիք: Եկել է Ադրբեջանում խաղաղ հեղափոխության ժամանակը, ինչպիսին եղավ Հայաստանում 2018-ին, որպեսզի այնտեղ լինի ողջամիտ ղեկավարություն և հուսամ՝ խաղաղություն»,- գրել է Թանկյանը:
