ՄՈՍԿՎԱՆ ՇԵՇՏԱԴՐԵԼ Է ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆԸ. ՊԵՍԿՈՎ

ՄՈՍԿՎԱՆ ՇԵՇՏԱԴՐԵԼ Է ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆԸ. ՊԵՍԿՈՎ

664

Այսօր տեսակապի միջոցով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամները քննարկել են իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է. «Ծայրաստիճան մտահոգություն է հնչեցվել շարունակվող էսկալացիայի կապակցությամբ, շեշտադրվել է կողմերի կողմից հրադադարի ապահովման խիստ անհրաժեշտությունը, ինչպես նաև միջնորդական գործողությունների պատրաստակամությունը»։

Ավելի վաղ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոնը «Ռիա-Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում նշել է. «Ցավոք, սահմանային հակամարտությունը շարունակվում է։ Ռուսաստանը բոլոր հնարավոր ջանքերը գործադրում է՝ կապ պահպանելով երկու երկրների արտգործնախարարների և գլխավոր շտաբերի պետերի հետ՝ արյունահեղությանը վերջ տալու նպատակով»։

Կիսվել