ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոանակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածի իրավիճակի մասին.
«Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում այս պահին պահպանվում է հարաբերական կայուն իրադրություն։
Իրավիճակն ամբողջությամբ մեր Բանակային կորպուսի ուժերի վերահսկողության ներքո է»: