ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ԿՈՏՐԵԼ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ԿՈՏՐԵԼ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

787

Ադրբեջանը անտեսելով համավարակի պայմաններում զինված բախումների դադարեցման բազմաթիվ կոչերը, այդ թվում՝ ապրիլի 14-ի Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի համատեղ հայտարարությունը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարտի 23-ի հայտարարությունը, սանձազերծեց ռազմական գործողություններ Հայաստանի սահմանի հյուսիսարևելյան ուղղությամբ: Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում: 

«Հայաստանի զինված ուժերը չէին կարող չպատասխանել Ադրբեջանի սադրիչ գործողություններին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:  

Նա նշեց, որ սադրանքները շարունակվում են առ այսօր` նպաստելով լարվածության պահպանմանը և իրավիճակի անկախատեսելիությանը: 

Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը, որն ուղղված է տարածաշրջանում լարվածության սրմանը, ոչ մի տեղ չի տանում։ 

«Ադրբեջանը  չի կարողանա կոտրել Հայ ժողովրդի վճռականությունը և ստիպել հային չհիմնավորված և միակողմանի զիջումների գնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում»,- ասել է վարչապետը:

 Ամփոփելով խոսքը՝ նա նշել է, որ հակամարտության ուժային լուծում գոյություն չունի, և խաղաղ բանակցությունները չունեն այլընտրանք, ինչը համապատասխանում է մեր տարածաշրջանի բոլոր ժողովուրդների շահերին:

Կիսվել