ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է, որ նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին՝ ներկայացնելով ադրբեջանական զորքերի գործողությունները, որոնց ժամանակ թիրախավորվում են քաղաքացիական բնակչությունը, երեխաները, ինչպես նաև կրթական հաստատությունները:
Հարությունյանն իր ֆեյսբուքյան գրառումը եզրափակել է՝ ասելով, որ նմանատիպ նամակներ հղել է նաև Հայաստանում հավատարմագրված դեսպաններին։ Գրառմանը կցել է նաև իր նամակն ամբողջությամբ։


