Փաշինյանը Միշուստինին. «Լարումը եղել է երրորդ կողմի հրահրման ֆոնին»

Փաշինյանը Միշուստինին. «Լարումը եղել է երրորդ կողմի հրահրման ֆոնին»

655

Մինսկում հուլիսի 17-ին կայացած հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի կառավարության Միխայիլ Միշուստինին ներկայացրել է իրավիճակը Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին:

«Այնպես ստացվեց, որ մեր հանդիպումը համընկնում է հայ-ադրբեջանական սահմանում լարվածության աճի հետ: Ես հույս ունեմ` Դուք տեղեկացված եք, որ դեռեւս հայտնի չէ ինչպես եւ ինչու, բայց ադրբեջանական զորքերը որոշել են գնդակոծել Հայաստանի սահմանը: Ես տեղեկություններ կփոխանցեմ Ձեզ այդ իրադարձության եւ ընթացիկ իրավիճակի մասին: Ցանկանում եմ ընդգծել, որ այդ իրադարձությունները տեղի են ունենում երրորդ կողմի հրահրման ֆոնին եւ դա դեռ պետք է հասկանալ ո՞վ, ինչո՞ւմ եւ ինչո՞ւ է հետաքրքրված: Կարծում եմ` սա նույնպես շատ կարեւոր թեմա է եւ մենք այսօր կքննարկենք նաեւ այդ հարցը», – ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կիսվել