Արցախում ադրբեջանական հետախուզական ԱԹՍ է խոցվել

Արցախում ադրբեջանական հետախուզական ԱԹՍ է խոցվել

722

«Հուլիսի 18-ին՝ ժամը 06:38-ի սահմանում պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները հյուսիս-արևելյան ուղղությամբ խոցել են հետախուզական թռիչք իրականացնող հակառակորդի «ORBITER-3» տիպի անօդաչու թռչող սարք:

ՊԲ-ի առաջապահ ստորաբաժանումները շարունակում են լիակատար վերահսկողության տակ պահել իրադրությունն առաջնագծում և վստահորեն իրականացնել հանրապետության օդային և ցամաքային սահմանների պաշտպանություն»,- հայտնում է ՊԲ մամուլի ծառայությունը:

Կիսվել