Մեծամորի ԱԷԿ-ը հրթիռակոծելու Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը քաղաքացիական բնակչությանն ուղղված բացահայտ սպառնալիք է....

Մեծամորի ԱԷԿ-ը հրթիռակոծելու Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը քաղաքացիական բնակչությանն ուղղված բացահայտ սպառնալիք է. Եվրոպական օմբուդսմանի ինստիտուտի գլխավոր քարտուղար

709

Եվրոպական օմբուդսմանի ինստիտուտի գլխավոր քարտուղար Ժոզեֆ Սիգելեն հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որում ասել է՝ Եվրոպական օմբուդսմանի ինստիտուտն իր մտահոգությունն է հայտնում քաղաքացիական բնակավայրերի նկատմամբ իրականացվող բռնության կապակցությամբ, որը տեղի է ունենում հայ- ադրբեջանական սահմանին, ինչպես նաև անդրադարձել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությանը, որ կարող են հրթիռակոծության ենթարկել Մեծամորի ատոմակայանը:

«Մենք հատկապես մտահոգված ենք Ադրբեջանի պաշտպանության նախարարության երեկվա պաշտոնական հայտարարությամբ այն մասին, որ իրենք կարող են հրթիռակոծության ենթարկել Հայաստանի Մեծամորի Ատոմային էլեկտրակայանը (ԱԷԿ). Այս հայտարարությունը քաղաքացիական բնակչությանն ուղղված բացահայտ սպառնալիք է, և դա կարող է բերել հումանիտար աղետի: Այսպիսի հայտարարությունները խաթարում են մարդու իրավունքների միջազգային համակարգը: Միջազգային մարդասիրական իրավունքը բացարձակ արգելում է քաղաքացիական բնակչությանն ուղղված նման ահաբեկումը»,- ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Ադրբեջանական զինուժը նախորդ օրերին ինտենսիվ հրետակոծել է հայկական բնակավայրերը: Journalist.am-ի թղթակիցները ֆոտոռեպորտաժներ են ներկայացրել այդ բնակավայրերից.
https://journalist.am/archives/12096
https://journalist.am/archives/11831
https://journalist.am/archives/11783

Կիսվել