Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և նշել, որ այսօր խորհրդակցություն է հրավիրել Պաշտպանության նախարարությունում: Դրան կից գրել է.
«Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ցույց տվեցին բացառիկ բարձր մակարդակի մարտունակություն՝ ոչ միայն ապահովելով Հայաստանի սահմանների անձեռնմխելիությունը, այլև ջախջախելով մեկուկես տասնամյակ Ադրբեջանի գործող նախագահի կողմից կառուցված միֆը՝ ադրբեջանական բանակի մարտունակության մասին»: