«ԳՐՈՂՆԵՐՆ ԵՆ ԿԵՐՏՈՒՄ ԱՊԱԳԱՆ, ԻՍԿ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԸ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ ԵՆ ԳՐՈՂԻ ԵՐԱԶԱՆՔԸ»

«ԳՐՈՂՆԵՐՆ ԵՆ ԿԵՐՏՈՒՄ ԱՊԱԳԱՆ, ԻՍԿ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԸ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ ԵՆ ԳՐՈՂԻ ԵՐԱԶԱՆՔԸ»

1674

Լեռնիկ Հակոբյան ծնվել է Լեռնային Ղարաբաղում: Ապրում և ստեղծագործում է Արցախում:

ՀՀ և Արցախի գրողների միության անդամ է և 7 գրքերի հեղինակ:

Ինչպե ՞ս սկսեցիք գրել: Ի ՞նչն է Ձեզ ոգեշնչում:

-Ոգեշնչվել եմ հայրենի գյուղից:

Հիշու՞մ եք, թե ում եք առաջինը ցույց տվել Ձեր առաջին բանաստեղծությունը:

-Ծնողներիս: Ցույց տվեցի հայրիկիս ու նա խրախուսեց ինձ: Հետո իմ բանաստեղծությունների ունկնդիրը դարձավ իմ հայոց լեզվի և գրականության ուսուցիչը:

Գրողներից ո՞վ է Ձեզ արվեստով ավելի մոտ: Ումից եք ոգեշնչվում:

-Հստակ չեմ կարող ասել: Մեր մեծերից շատերից կարելի է ոգեշնչվել: Դա թողնում եմ ընթերցողներիս հայեցողությանը: Նրանք դա ավելի լավ կզգան:

Համաձա՞յն եք այն մտքի հետ, որ մարդիկ սկսել են քիչ կարդալ: Ի՞նչն է պատճառ Ձեր կարծիքով:

-Քիչ կարդալը հանրային բնույթ է կրում և բանականաբար վատ է անդրադառնում մարդու վրա: Նրանք պետք է շահագրգռված լինեն շատ կարդալ: Ես չեմ ընդունում, երբ ասում են, որ համացանցում ամեն ինչ կա: Չպետք է դրանով սահմանափակվել: Պետք է շատ կարդալ:

Պարոն Հակոբյան, գիտեմ, որ Ձեր հայրը նույնպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է եղել: Արդյո՞ք դա ունեցել է ազդեցություն Ձեր մասնագիտության հարցում:

-Բանկանաբար ծնողը կամա թե ակամա, որոշակի չափով ազդում է երեխայի մասնագիտության ընտորության հարցում, անկախ նրանից, թե երեխան ինչ մասնագիտություն է ընտրելու:Սակայն իմ ծնողների՝ հիմանականում հայրիկիս միջոցով ես մեծ սեր եմ ձեռք բերել դեպի հայ գրականությունը: Ոգեշնչվել ու այդտեղից ես սկսկել եմ իմ առաջին քայլերը:

Եթե հնարավորություն ունենայիք վերադառնալ երիտասարդություն, արդյո ՞ ք կփոխեիք Ձեր մասնագիտությունը:

-Ես ինձ երիտասարդ եմ համարում և վերադառնալու կարիք չկա(ժպտում է) : Այնուամենայնիվ, ոչ: Ողղակի ավելի շատ կգրեի, կճանապարհորդեի: Ստեղծագործելը Աստվածատուր շնորհ է: Գրողներն են կերտում ապագան, իսկ ընթերցողները իրականացնում են գրողի երազանքը:

 

Հարցազրույցը վարեց Աննա Ղուակսյանը

3–րդ կուրս

Կիսվել