Հուլիսի 17֊ին Թվիթերի հայ օգտատերերից մեկն իր միկրոբլոգում տեղադրել է նկար, որում ասվում է. «Ադրբեջանը սպառնում է ռմբակոծել հայկական Ատոմային էլեկտրակայանը» և կից՝ դիմելով Հայ համաշխարհային դեմքերին գրել. «Մեզ պետք է ձեր աջակցությունը»։
Հրապարակմանն անդրադարձել է հայազգի երգչուհի Շերը, նշելով, որ Ադրբեջանական ագրեսիայի և սադրիչ գործողությունների վրա միջազգային հանրությունը աչք է փակում, այն պատճառով, որ նրանք նավթ ունեն։
