Արմեն Սարգսյանը այցելել է զինվորական հոսպիտալ

Արմեն Սարգսյանը այցելել է զինվորական հոսպիտալ

807

Նախագահ Արմեն Սարգսյանը այսօր այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։ Նա հանդիպել է վիրավոր զինծառայողների հետ և շնորհակալություն հայտնել իրենց պարտականությունները արժանապատիվ կատարելու համար։ Հիշելով զոհված զինծառայող ընկերներին՝ նախագահը նաև նշել է, որ թշնամին մարդկային բոլոր արժեքների, գրված և չգրված օրենքների խախտում է կատարել։

«Ես՝ որպես նախագահ, իմ սահմաններում և կապերում աջակցելու եմ և՛ վարչապետին, և՛ կառավարությանը, և՛ պաշտպանության նախարարին, և՛ շտաբի պետին, և՛ մեր ողջ բանակին, որպեսզի դուք հնարավորինս շուտ ոտքի կանգնեք, և մեր բանակը ամուր կանգնած լինի»-նշել է Արմեն Սարգսյանը։

Կիսվել