ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը նշում է, որ ստեղծված իրավիճակում Հայաստանը նախևառաջ կարևորում էր ՀԱՊԿ գործընկերներին սահմանին ստեղծված տեղեկատվության տրամադրումը, որը և տեղի ունեցավ ՀԱՊԿ մշտական խորհրդի նիստին, երբ ելույթ ունեցավ մեր ներկայացուցիչը և տեղում ներկայացրեց իրավիճակը։ Նրա խոսքով՝ դա մեր առաջնային նպատակն էր։
Աննա Նաղդալյանն անդրադարձավ նաև ՀԱՊԿ-ի հայտարարությանը, որով կոչ էր արվել երկու կողմերին պահպանել զինադադարը, մինչդեռ Հայաստանը ՀԱՊԿ անդամ երկիր էր, և Հայաստանի կողմից հայտարարվել էր, որ հարձակման է ենթարկվել Ադրբեջանի կողմից։
«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարության հայտարարությունը լիովին արտահայտում էր այս փուլում մեր մտահոգութունները։ Այդ հայտարարության մեջ միանշանակորեն նշված էր, որ այս լարվածությունը տեղի է ունենում ՀԱՊԿ պատասխանատվության տարածաշրջանում»,- նշեց Նաղդալյանը և խոսքը եզրափակեց՝ ասելով, որ չնայած տարբեր հայտարարություններ են եղել, բայց մենք լիովին վերահսկում ենք իրավիճակը սահմանային գծում և այժմ որևէ ձևաչափով ՀԱՊԿ֊ին դիմելու կարիք դեռևս չկա։