Թուրքիան չի կարող որևէ դեր, առավել ևս պատմական առաքելություն ունենալ ո՛չ հակամարտությունում,...

Թուրքիան չի կարող որևէ դեր, առավել ևս պատմական առաքելություն ունենալ ո՛չ հակամարտությունում, ո՛չ տարածաշրջանում. Աննա Նաղդալյան

697

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն այսօր կայացած ճեպազրուցի ժամանակ նշեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանի վերջին լարվածության հարցով Թուրքիայի դիրքորոշմանը և գործողութուններին ԱԳՆ-ն տվել է համապատասխան արձագանք՝ հայտարարութունների ձևով։ Նաղդալյանը նաև ասաց, որ ՀՀ ԱԳՆ-ի վերջին հայտարարությունն արժանացել էր Թուրքիայի ԱԳՆ-ի նյարդային արձագանքին։
«Ընդգծեմ, որ Թուրքիան չի կարող որևէ դեր, առավել ևս պատմական առաքելություն ունենալ ո՛չ հակամարտությունում, ո՛չ տարածաշրջանում»,- ասաց Նաղդալյանը և հավելեց, որ Թուրքիան տարածաշրջանում արդեն իսկ թողել է ցեղասպանության դրոշ, և առաջին գործողությունը, որ պետք է իրականացնի թուրքական կողմը, ցեղասպանության հետևանքների վերացումն է։
«Կոչ ենք անում Թուրքիային զբաղվել այդ գործընթացով, այլ ոչ թե խանդավառությամբ ներգրավվել հակահայկական նոր նախաձեռնություններում»,- ասաց Աննա Նաղդալյանը և խոսքն եզրափակելով՝ նշեց, որ հայկական կողմն այս գործընթացում առավել շատ կարևորում է միջազգային գործընկերների կառուցողական դիրքորոշմումը, որը նախևառաջ ուղղված է լարվածության թուլացմանը։

Կիսվել