Հայկական ԶՈՒ-ի կողմից խոցված իսրայելական ԱԹՍ-ի հետ կապված ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն ասաց, որ այդ հարցը դիտարկում են ավելի լայն համատեքստում. դա զենքերի վաճառքն է տարածաշրջանում և սպառազինությունների մրցավազքի խթանումը միջազգային տարբեր գործընկերների կողմից։
«Մենք շատ հետևողական ենք այս հարցի հետ կապված։ Այդ հարցը բարձրացվում է երկկողմ և միջազգային հարթակներում։ Մեր խնդիրն այն է, որ զենքի վաճառքը Ադրբեջանին մահացու է, քանի որ Ադրբեջանը երբևէ չի երկմտում այդ զենքը քաղաքացիական ենթակառուցվածքներում կիրառելու հարցում»,- ասաց Նաղդալյանը և հավելեց, որ հուլիսի 12-ից սկսած իրադարձությունները բավական հաստատեցին այս պնդումների վերաբերյալ հայկական կողմի փաստական ապացույցները։

Կիսվել